Քաղաքականություն
ՀՐԱՏԱՊ․ Հրապարակվել է Վանեցյանի և Փաշինյանի հեռախոսազրույցի գաղտնալսման ձայնագրությունը
Քիչ առաջ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում կատարեց՝ նշելով, որ հրապարակվել է իր եւ ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանի հեռախոսազանգի գաղտնագրությունը։ «Ժողովուրդ, իմացա՞ք…
Քիչ առաջ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում կատարեց՝ նշելով, որ հրապարակվել է իր եւ ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանի հեռախոսազանգի գաղտնագրությունը։
«Ժողովուրդ, իմացա՞ք, դավադիրները գաղտնալսման երկրորդ մասն են տարածել: Ժամանակին սրա մասին էի պատմում ԱԺ ամբիոնից: Քիչ անց ուղիղ եթեր կմտնեմ: Դուխով»,-մասնավորապես գրել է Փաշինյանը։
Զրույցում՝ Վանեցյանը Փաշինյանին հայտնում է, որ պետք է ինչ-որ բան մտածել ՀԱՊԿ արդեն նախկին գլխավոր քարտուղար Յորի Խաչատուրովի կալանավորման վերաբերյալ:
Վանեցյանը մասնավորապես նշում է, որ Սասուն Խաչատրյանը ցանկանում է հենց այդ օրը կալանավորել Խաչատուրովին։ Ի վերջո որոշվում է հետաձգել Խաչատուրովի կալանավորումը և ավարտին հասցնել Քոչարյանի ձերբակալումը:
Ենթադրում ենք, որ խոսքը հուլիսի 27-ին երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորման մասին է:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանն ու Պուտինը ԵԱՏՄ նիստում
Աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Սանկտ Պետերբուրգում մասնակցել...
Ինչի՞ց է բողոքել Ռոբերտ Քոչարյանը ՄԻՊ-ին
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց, որ կալանավորման հաջորդ օրը այցել...
Արփինե Հովհաննիսյանը ոստիկանությունում է
ՀՀԿ ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ նախընտրական ցուցակի երկրորդ տեղը զբաղեցնող պատգամավորության թեկնածու Արփինե Հովհաննիսյանին այսօր...
Թող ՀԱՊԿ-ում հավերժ լինի Բելառուսը, բայց փոխադարձ պարտավորությունները կատարվեն․ Փաշինյան
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը մեծ հաշվով ընդամենը առիթ է, որպեսզի խոսենք կազմակերպության անդամ պետությունների փոխադարձ...
Ավելին Քաղաքականություն բաժնից
Ղալիբաֆը ԱՄՆ ֆինանսների նախարարին ստախոս է անվանել
Պեսկովը պարզաբանել է Մոսկվա-Մինսկ բանակցությունների կապը ԱՄՆ-ի հետ
«Ծույլ փողեր». Ֆոն դեր Լայենը ցանկանում է գործի դնել խնայողությունները
Իրանում կոչ են արել վերացնել Հայաստանի հետ սահմանին տարանցման խոչընդոտները
5.0