Պատահարներ
ԶՈՒ ՍՈՒ-25 մարտական ինքնաթիռի վթարի առթիվ քննություն է սկսվել
Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, զինվորական քննչական գլխավոր վարչության պետ Արտակ Կրկյաշարյանն այս պահին գտնվում է դեպքի վայրում, որտեղ այսօր վթարի է ենթարկվել ԶՈՒ ՍՈՒ-25 մարտական ինքնաթիռը։ Ինչպես…
Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, զինվորական քննչական գլխավոր վարչության պետ Արտակ Կրկյաշարյանն այս պահին գտնվում է դեպքի վայրում, որտեղ այսօր վթարի է ենթարկվել ԶՈՒ ՍՈՒ-25 մարտական ինքնաթիռը։
Ինչպես տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեից, Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում քննություն է սկսվել ԶՈՒ ՍՈՒ-25 մարտական ինքնաթիռի վթարի դեպքի առթիվ:
Այս պահին դեպքի վայր է ուղևորվել քննչական օպերատիվ խումբը Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, զինվորական քննչական գլխավոր վարչության պետ Արտակ Կրկյաշարյան գլխավորությամբ:
Հիշեցնենք, որ ամենօրյա մարտական պատրաստության պլանով ուսումնամարզական թռիչք իրականացնող ՀՀ զինված ուժերի ՍՈՒ-25 մարտական ինքնաթիռի հետ կապը կորել է դեկտեմբերի 4-ին, ժամը 10.20-ի սահմանում։
Ինքնաթիռը թռիչքային երթուղի էր դուրս եկել ժամը 10.06-ին Գյումրու օդանավակայանից:
Ավելի ուշ Սու-25 մարտական ինքնաթիռը հայտնաբերվել է Մարալիկի տարածաշրջանի լեռներում։ Անձնակազմի 2 անդամը`փոխգնդապետ Արմեն Բաբայանը, մայոր Մովսես Մանուկյանը զոհվել են։
Նմանատիպ հոդվածներ
ՍՈՒ-25 մարտական ինքնաթիռի սև արկղը հայտնաբերվել է
ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում քննություն է տարվում՝ պարզելու ուսումնամարզական թռիչք իրա...
ՀՐԱՏԱՊ․ ՀՀ ԶՈւ մարտական ինքնաթիռի հետ կապը կորել է. ՊՆ
Ս.թ. դեկտեմբերի 4-ին, ժամը 10.20-ի սահմաններում, կորել է կապը ամենօրյա մարտական պատրաստության պլանով ուսումնամարզական թռ...
Ձերբակալվել է պետական գույքի կառավարման վարչության պետի նախկին տեղակալը
ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության պաշտոնատար անձանց կողմից պաշտոնական փաստաթղթերում ակնհայտ կեղծ տեղեկություննե...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ձերբակալվել է «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության փոխնախագահը. ԱԱԾ
ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել է կաշառք տալու պատրվ...
Ավելին Պատահարներ բաժնից
89 տարեկանում մահացել է Նորվեգիայի թագավոր Հարալդ V-ը
Անտարկտիդան վերածվում է սնդիկի վտանգավոր աղբյուրի
Նեպալում ավերիչ ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 389-ի
Հրդեհ «Ջրվեժ» անտառպարկում․ ՆԳՆ
5.0