Պատահարներ
ՍՈՒ-25 մարտական ինքնաթիռի սև արկղը հայտնաբերվել է
ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում քննություն է տարվում՝ պարզելու ուսումնամարզական թռիչք իրականացնող՝ ՀՀ զինված ուժերի ՍՈՒ-25 մարտական ինքնաթիռի կործանման պատճառները։ Այս…
ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում քննություն է տարվում՝ պարզելու ուսումնամարզական թռիչք իրականացնող՝ ՀՀ զինված ուժերի ՍՈՒ-25 մարտական ինքնաթիռի կործանման պատճառները։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեից:
Նախնական տվյալներով՝ մարտական պատրաստության պլանով նախատեսված ուսումնամարզական թռիչք իրականացնող ՍՈՒ-25 մարտական ինքնաթիռը վթարի է ենթարկվել դեկտեմբերի 4-ին՝ ժամը 10.20-ի սահմաններում՝ ՀՀ Շիրակի մարզի Մարալիկի տարածաշրջանի Քարաբերդ բնակավայրի հարևանությամբ։ Ավիապատահարի հետևանքով զոհվել են 1-ին կարգի օդաչու, փոխգնդապետ Արմեն Սլավիկի Բաբայանը և 3-րդ կարգի օդաչու, մայոր Մովսես Գևորգի Մանուկյանը:
Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը՝ ՀՀ ՔԿ նախագահի տեղակալ, զինվորական քննչական գլխավոր վարչության պետ Արտակ Կրկյաշարյանի գլխավորությամբ։
Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ԶՔԳՎ 10-րդ կայազորի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 378-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով, որով նախաքննության կատարումը հանձնարարվել է ՀՀ ՔԿ ԶՔԳՎ ՀԿԳ քննության գլխավոր վարչությանը։ Ձեռնարկվում են անհետաձգելի քննչական և դատավարական բոլոր անհրաժեշտ միջոցառումները՝ վթարի պատճառները պարզելու ուղղությամբ, դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է սև արկղը։
Քննության արդյունքների մասին լրացուցիչ տեղեկատվություն կհաղորդվի:
Նմանատիպ հոդվածներ
ԶՈՒ ՍՈՒ-25 մարտական ինքնաթիռի վթարի առթիվ քննություն է սկսվել
Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, զինվորական քննչական գլխավոր վարչության պետ Արտակ Կրկյաշարյանն այս պահին գտնվում է դեպ...
ՀՐԱՏԱՊ․ ՀՀ ԶՈւ մարտական ինքնաթիռի հետ կապը կորել է. ՊՆ
Ս.թ. դեկտեմբերի 4-ին, ժամը 10.20-ի սահմաններում, կորել է կապը ամենօրյա մարտական պատրաստության պլանով ուսումնամարզական թռ...
Ձերբակալվել է պետական գույքի կառավարման վարչության պետի նախկին տեղակալը
ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության պաշտոնատար անձանց կողմից պաշտոնական փաստաթղթերում ակնհայտ կեղծ տեղեկություննե...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ձերբակալվել է «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության փոխնախագահը. ԱԱԾ
ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել է կաշառք տալու պատրվ...
Ավելին Պատահարներ բաժնից
89 տարեկանում մահացել է Նորվեգիայի թագավոր Հարալդ V-ը
Անտարկտիդան վերածվում է սնդիկի վտանգավոր աղբյուրի
Նեպալում ավերիչ ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 389-ի
Հրդեհ «Ջրվեժ» անտառպարկում․ ՆԳՆ
5.0