Քաղաքականություն
ՀՐԱՏԱՊ․ Թռիչքի պահին ՍՈՒ-25-ում երկու օդաչու է եղել․ մանրամասներ
Արդեն հայտնել էինք, որ այսօր ժամը 10.20-ի սահմաններում, կորել է կապը ամենօրյա մարտական պատրաստության պլանով ուսումնամարզական թռիչք իրականացնող ՀՀ զինված ուժերի ՍՈՒ-25 մարտական ինքնաթիռի հետ: Aurora…
Արդեն հայտնել էինք, որ այսօր ժամը 10.20-ի սահմաններում, կորել է կապը ամենօրյա մարտական պատրաստության պլանով ուսումնամարզական թռիչք իրականացնող ՀՀ զինված ուժերի ՍՈՒ-25 մարտական ինքնաթիռի հետ:
Aurora Media-ի լրատվական թողարկման ժամանակ ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հայտնեց, որ այն պատկանում է ՀՀ պաշտպանության նախարարությանը, իսկ թռիչքի պահին ինքնաթիռում եղել է 2 օդաչու։
Shamshyan.com-ը հաղորդում է, որ Սու-25 մարտական ինքնաթիռը հայտնաբերվել է Մարալիկի Բարձրաշեն գյուղի վարչական տարածքում գտնվող ձորում: Aurora News-ի հետ զրույցում ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը պաշտոնապես չհաստատեց տեղեկությունը՝ նշելով, որ դրանք ընդամենը խոսակցություններ են։
SHANTNEWS.am-ի տեղեկություններով էլ՝ ինքնաթիռ է ընկել Անիի տարածաշրջանի գյուղերի մերձակայքում: Օդանավում գտնվել է 2 անձ՝ մեկը փոխգնդապետ, մյուսը՝ 28-ամյա երիտասարդ:
Ավելի ուշ Արթիկի տարածաշրջանի Փանիկ գյուղից տեղեկություն է հաղորդվել, որ ուսումնական ինքնաթիռն ընկել է Փանիկ գյուղի տարածքում, սակայն գյուղապետ Վարդան Մաքեյանը հայտնել է, որ գյուղի տարածքում՝ սարերի մոտ, ոչինչ չի հայտնաբերվել:
Ինքնաթիռի կապը կորելու վերաբերյալ այլ մանրամասներ այս պահի դրությամբ հայտնի չեն։
ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն էլ լրատվականի հետ զրոյցում նշել է, որ թռիչքի ընթացքում ուսումնական կենտրոնի հետ կապը կորցրած ինքնաթիռի ու նրա երկու օդաչուների որոնմանը մասնակցում են և՛ ուղղաթիռով, և՛ հետիոտն փրկարարների խմբերով։
Նա տեղեկացրել է, որ մոտավոր գիտեն, թե որտեղ պետք է փնտրել ինքնաթիռը․ դա Մարալիկի մոտակայքն է, որտեղ էլ կատարվում են որոնումները։
Իքնաթիռը Սու-25ՈւԲ ուսումնական տիպի ինքնաթիռ է, և վթարի դեպքում օդաչուները կարող էին դրանից դուրս ցատկել պարաշյուտների միջոցով։
Նմանատիպ հոդվածներ
Ոստիկանությունը Արփինե Հովհաննիսյանի գրառմումը ստահոդ է որակել
Ոստիկանությունը պարզաբանում է տարածել ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ ցուցակով պատգամավորի թեկնածու Արփինե Հովհաննիսյանի ֆեյսբուքյան...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Շարմազանովին կոչ եմ անում չանցնել կոռեկտության սահմանը․ Ալեն Սիմոնյան
Էդուարդ Շարմազանովին կոչ եմ անում չանցնել կոռեկտության սահմանը:Այս մասին ԱԺ-ում պատասխանելով լրագրողի հարցին՝ ինչպե՞ս կմ...
Քոչարյանը կզրկվի՞ անձեռնմխելիությունից․ Դատարանը որոշում է կայացնում
Վերաքննիչ քրեական դատարանը քիչ առաջ հեռացավ խորհդրակցական սենյակ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշում կայ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արամ Հարությունյանի գործը հնարավոր է լինի ամբողջ շղթայի մաս․ Մարուքյան
Արամ Հարությունյանի նկատմամբ հարուցված քրեական գործը միակ կոռուպցիոն դեպքը չէ, հնարավոր է, որ դա լինի մի ամբողջ շղթայի մ...