Քաղաքականություն
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արամ Հարությունյանի գործը հնարավոր է լինի ամբողջ շղթայի մաս․ Մարուքյան
Արամ Հարությունյանի նկատմամբ հարուցված քրեական գործը միակ կոռուպցիոն դեպքը չէ, հնարավոր է, որ դա լինի մի ամբողջ շղթայի մաս: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Ելք» խմբակցության…
Արամ Հարությունյանի նկատմամբ հարուցված քրեական գործը միակ կոռուպցիոն դեպքը չէ, հնարավոր է, որ դա լինի մի ամբողջ շղթայի մաս: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը։
«Վերջին հաշվով, Հայաստանում մեր ընդերքն է այդ ձևով վաճառվել, մեր գործարաններն են նման կերպով սեփականաշնորհվել, թալանվել: Եվ հիմա ժամանակն է այդ ամենով զբաղվելու: Բայց դա շատ մեծ գործ է, դրա համար պետք է դրանով զբաղվելու համար ունենանք կոմպետենտ կադրեր և քայլ առ քայլ դրանով զբաղվենք»,- ասաց Մարուքյանը։
Անդրադառնալով ՀՀԿ-ականների մեկնաբանությունների, թե սա նախընտրական շոու է իշխանության կողմից՝ Էդմոն Մարուքյանը նշեց, որ նախընտրական հնարք չի տեսնում այս ամենում․ «Եթե սա լիներ անակնկալ… բոլորս գիտեինք, նորություն չէր: Վերջին հաշվով, Գլխավոր դատախազը չի կարող դատարկ ձեռքերով, ձեռքերը թափ տալով գալ խորհրդարան և որևէ պատգամավորի փորձել կալանավորման միջնորդություն ներկայացնել»։
Հիշեցնենք, որ այսօրվա նիտում պետք է քննարկվեր ՀՀԿ-ական պատգամավոր Արամ Հարությունյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը, սակայն խորհրդարանում քվորում չկա։
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ․ Թռիչքի պահին ՍՈՒ-25-ում երկու օդաչու է եղել․ մանրամասներ
Արդեն հայտնել էինք, որ այսօր ժամը 10.20-ի սահմաններում, կորել է կապը ամենօրյա մարտական պատրաստության պլանով ուսումնամարզ...
Ոստիկանությունը Արփինե Հովհաննիսյանի գրառմումը ստահոդ է որակել
Ոստիկանությունը պարզաբանում է տարածել ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ ցուցակով պատգամավորի թեկնածու Արփինե Հովհաննիսյանի ֆեյսբուքյան...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Շարմազանովին կոչ եմ անում չանցնել կոռեկտության սահմանը․ Ալեն Սիմոնյան
Էդուարդ Շարմազանովին կոչ եմ անում չանցնել կոռեկտության սահմանը:Այս մասին ԱԺ-ում պատասխանելով լրագրողի հարցին՝ ինչպե՞ս կմ...
Քոչարյանը կզրկվի՞ անձեռնմխելիությունից․ Դատարանը որոշում է կայացնում
Վերաքննիչ քրեական դատարանը քիչ առաջ հեռացավ խորհդրակցական սենյակ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշում կայ...