Chaos in the Passport System: Remarkable Details Revealed
«Ժողովուրդ» օրաթերթին ուշագրավ մանրամասներ են հայտնի դարձել Հայաստանի անձնագրային համակարգում տիրող քաոսից, մասնավորապես՝ թե ովքեր, ինչպես և ինչու են ավիրել համակարգը։
«Մեզ հաջողվեց պարզել, որ ՀՀ քաղաքացու անձնագրերի վերջին խմբաքանակը՝ 700 հազար անձնագիր, 2022թ. նոյեմբերին «մեկ անձից գնման միջոցով» ձեռք է բերվել ռուսական «Պեռվի պեչատնի դվոր» ընկերությունից։
Փաստորեն, ՀՀ քաղաքացու իդենտիֆիկացման թիվ 1 փաստաթուղթը վստահվել է մեր ռազմավարական դաշնակցին, ընդ որում՝ պայմանագրի անվանումն էլ եղել է «պետության կարիքների համար ապրանքի մատակարարման պայմանագիր»։ Ամենից ուշագրավն այն է, որ մատակարարված «ապրանքը», պարզվում է, «անորակ է», այն չի համապատասխանում տեխնիկական բնութագրին, դրանում անարգել են ՀՀ պետական խորհրդանշանը՝ զինանշանը։
Գետնին ընկած, տրորված դրոշի համար մաքսայինի շարքային աշխատակցին հեռացնող վարչապետը, թերեւս, տեղյակ չէ, որ ՀՀ քաղաքացիներին տրամադրվող անձնագրերում պատմական Հայաստանի թագավորություններից 4-ի զինանշանները ոսկեգույն են, մինչդեռ գործող անձնագրերում, տարբեր փաստաթղթերում թագավորությունների զինանշանները սպիտակ են։
Առհասարակ, զինանշանը՝ որպես պետական խորհրդանիշ, սահմանված է օրենքում, դրա պատկերի, կառուցվածքի, գույնի փոփոխությունը արգելվում է։ Ռուսական ընկերության հետ կնքած պայմանագրի տեխնիկական բնութագրում եւս նշված է, որ անձնագրերը պետք է տպագրվել՝ ՀՀ-ում անձնագրային համակարգի կանոնադրության եւ «ՀՀ քաղաքացու անձնագիրը հաստատելու մասին» Կառավարության թիվ 821 որոշման համաձայն ՀՀ-ում ներկայումս տրամադրվող անձնագրերի նմուշին համապատասխան:
Նշվում է, որ դատելով պայմանագրի վերտառությունից, այն է՝ «ապրանքների մատակարարում»՝ կարելի է եզրակացնել, որ ռուսական ընկերությունը ընդամենը եղել է անձնագրերը վաճառող, եւ հայտնի էլ չէ, թե ՀՀ քաղաքացու անձնագիրը որտեղ է տպագրվել. արդյոք այդ ընկերությունը նման փաստաթուղթ արտադրելու միջազգային լիցենզիա ունեցե՞լ է, ինչպես ընդունված է քաղաքակիրթ աշխարհում։
Նմանատիպ հոդվածներ
When Will YouTube's Monetization System Start Operating in Armenia? - Pashinyan
The Minister of High-Tech Industry promises that the monetization system will start operating in the first half of 2024....
Disinformation: Ministry of Internal Affairs Responds to Claims of Poor Quality Armenian Passports Printed by Russian Company
The Ministry of Internal Affairs of Armenia has issued a statement responding to today’s publication by the newspaper ‘Z...
Azerbaijan Constructs Road Through Historical Armenian Cemetery in Shushi: Alert
From October 5 to November 3, Azerbaijanis have opened a road through the historical cemetery located in Shushi, known a...
Reasonable Doubts Arise Over Removal of Crosses from Stepanakert's Main Church Domes
Reasonable doubts have arisen that the crosses have been removed from the domes of Stepanakert's main church. This infor...