Ruined, Dilapidated Villages: My Step Peers on Armenian Villages They Call Azerbaijani
«Հրապարակը» գրում է. «Չնայած Գեղարքունիքի եւ Սյունիքի սահմաններն ադրբեջանցիների կողմից դեռ մնում են զավթված, սակայն «ԻՔ» պատգամավորները վստահեցնում են, որ դրանից իշխանության վարկանշը չի իջել, եւ հունիսի 20-ի ընտրություններին իրենք առնվազն 50+1 են հավաքելու։
Հիշեցնենք, որ արդեն երկու շաբաթ է, ինչ ադրբեջանական հազարից ավելի զինվորներ եկել բնադրվել են Սյունիքում, զավթել Սեւ լճի՝ փաստացի ՀՀ տարածքը։ Իսկ Արցախի հանձնումը մարսած իշխանությունները մատը մատին խփելու փոխարեն պատրաստվում են երրորդ փաստաթուղթը ստորագրել, որով, ըստ էության, կկատարեն Ադրբեջանի նախագահը պահանջը։ Եվ Սեւ լիճուց հետ նահանջելու փոխարեն կստանան տավուշյան սահմանամերձ որոշ համայնքներ եւ Տիգրանաշենը՝ նախկին Քյարքին։
Թեեւ իշխանությունները հույժ գաղտնի են պահում ստորագրվելիք փաստաթղթի իրական բովանդակությունը, թե՛ Նիկոլ Փաշինյանը, թե՛ իմքայլական պատգամավորներից ոմանք արդեն հող են նախապատրաստում զիջումների գնալու համար եւ հայտարարում են, որ Տավուշում ադրբեջանական տարածքներ կան մեր տնօրինության տակ։ Նախօրեին Փաշինյանի քավոր, պատգամավոր Վահե Ղալումյանն անգամ թվարկեց այդ համայնքները։ «Բարխուդարլու, Սոֆուլու, Խեյրիմլի, Ոսկեպար․ քարտեզով սրանք ադրբեջանական տարածքներ են»,- ասել էր ծնունդով իջեւանցի պատգամավորը՝ ըստ էության մատնելով, թե որ գյուղերն են հանձնվելու թշնամուն։
Երեկ նա մեզ հետ զրույցում փորձեց խմբագրել իր աղմուկ հանած հայտարարությունը՝ ասելով, թե նշել է նաեւ, որ մեր «բազմաթիվ» տարածքներ Ադրբեջանի վերահսկողության տակ են, եւ ինքը չի ասել, թե իր թվարկած համայնքները հանձնելու են հակառակորդին, պարզապես նշել է, որ ադրբեջանական են։ Հարցին՝ դուք հիմա Ադրբեջանի՞ շահերն եք պաշտպանում, թե՞ Հայաստանի։ Նա կրկնեց, որ քարտեզով դա է իրականությունը։ «Ես ուրիշ քարտեզ չունեմ, Դուք ունե՞ք, այդ գյուղերը գնացե՞լ եք, տեսե՞լ եք»,- վրդովվեց նա։
Ղալումյանը ստորագրվելիք փաստաթղթին ծանոթ չէ, չի կարող ասել՝ սահմանազատման արդյունքում ինչ պատկեր կունենանք․ «Հանձնաժողովը կձեւավորվի, աշխատանք կանեն, կնստենք կխոսենք, թե որ կտորը, որ հատվածը ոնց է լուծվում»։ Բայց մինչ այդ աշխատանքները կսկսվեն, Դուք արդեն իրենց օգտին խոստովանություն եք արել, սա նշանակում է, որ անհնարին է լինելու նշված համայնքները մեզ պահելը։ «Որ նման տարածքներ կան, դա գաղտնիք չէ, էլի եմ ասում»։ Պատգամավորն ավելի հեռուն գնաց՝ նշելով, որ այդ գյուղերը բնակեցված չեն․ «Բացարձակապես մարդ չկա, քանդված, փլատակ, ամայի տարածքներ հիշեցնող գյուղեր են։ Դրա փոխարեն մենք ունենք Բերքաբերից հսկա տարածք իրենց մոտ, Կոթի գյուղից, Բերդի տարածաշրջանից»»։
Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում
Նմանատիպ հոդվածներ
Muradov Meets with Vagharshak Harutyunyan and Presents Azerbaijan's Demands
This morning, Russian peacekeeping commander General Muradov arrived at the Ministry of Defense of the Republic of Armen...
Defense Ministry Issues Statement
The Ministry of Defense of Azerbaijan has released a statement accusing the Armed Forces of the Republic of Armenia of s...
We Expect Actions from the Armenian Side: Aliyev Outlines What He Expects from Pashinyan
The hostile leader of Azerbaijan, Ilham Aliyev, has announced that he is ready to establish trade relations with Yerevan...
Defense Ministry Statement: Latest Updates from the Border
Following the provocations carried out by the Azerbaijani Armed Forces in certain border areas of Syunik and Gegharkunik...