Քաղաքականություն

Պուտինի նոր որոշումը․ ՌԴ-ն պատրաստ է այս երկրի հետ մշտական առանց վիզայի ռեժիմի անցնել

Պուտինի նոր որոշումը․ ՌԴ-ն պատրաստ է այս երկրի հետ մշտական առանց վիզայի ռեժիմի անցնել
Ռուսաստանը պատրաստ է համատեղ աշխատել Ռուսաստանի և Չինաստանի միջև առանց վիզայի ռեժիմը մշտական հիմունքներով դարձնելու ուղղությամբ: Այս մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է Չինաստանի նախագահ…

Ռուսաստանը պատրաստ է համատեղ աշխատել Ռուսաստանի և Չինաստանի միջև առանց վիզայի ռեժիմը մշտական հիմունքներով դարձնելու ուղղությամբ: Այս մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ ՇՀԿ գագաթնաժողովի շրջանակում կայացած հանդիպման ժամանակ։


«Պատրաստ ենք համատեղ աշխատանքի՝ առանց վիզայի ռեժիմը, եթե չինական կողմը դա հնարավոր ու օգտակար համարի, մշտական հիմունքներով դարձնելու համար», - ասել է Պուտինը:


Ռուսաստանի առաջնորդի խոսքով՝ առանց վիզայի ռեժիմի շնորհիվ ՌԴ-ի և ՉԺՀ-ի միջև զբոսաշրջային հոսքն առաջին կիսամյակում աճել է միանգամից 43%-ով:


Նշենք, որ ՌԴ նախագահը ժամանել է Ղրղզստանի մայրաքաղաք՝ մասնակցելու Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովին: Սեպտեմբերի 1-ին նախատեսվում է Վլադիմիր Պուտինի հանդիպումը Հայաստանի վարչապետի հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250