Ռուսաստանը պատրաստվում է նոր զանգվածային հարձակման․ ՊՆ
Ռուսաստանի զինված ուժերը պատրաստվում է նոր զանգվածային հարվածներ հասցնել Ուկրաինայի էներգետիկ օբյեկտներին, Telegram ալիքում հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը: Ռազմական գերատեսչությունը դա անվանել է «պատասխան քայլ Ռուսաստանի քաղաքացիական ենթակառուցվածքների և վառելիքաէներգետիկ ոլորտի ուղղությամբ Կիևի ռեժիմի շարունակական հարձակումներին»:
Reuters գործակալության երկու աղբյուրի տվյալներով՝ 2026 թվականի օգոստոսի վերջին ռուսական նավթավերամշակման գործարաններին Ուկրաինայի զինված ուժերի հարվածների հետևանքով Ռուսաստանում բենզինի արտադրության ծավալը նվազել է մինչև ներքին սպառման մակարդակի մոտ 70%-ը։
Ավելի վաղ Bloomberg գործակալությունը, հղում անելով կրեմլամերձ աղբյուրներին, գրել էր, որ Ռուսաստանը պատրաստվում է ուժեղացնել հարձակումներն Ուկրաինայի վրա, քանի որ կարծում է, որ խաղաղ բանակցությունները փակուղի են մտել:
Մոսկվան ներկայումս ուսումնասիրում է Կիևի, այդ թվում՝ նրա կենտրոնական շրջանների դեմ ավելի ագրեսիվ հարվածների հնարավորությունը, օգտագործելով ոչ միջուկային գլխիկներով բալիստիկ հրթիռներ։ Ռուսաստանի զինված ուժերի համար հնարավոր թիրախներից են Ուկրաինայի քաղաքներում գտնվող ենթակառուցվածքային օբյեկտները, ասել են պարբերականի անանուն աղբյուրները։ Նրանց գնահատմամբ՝ Ռուսաստանի տնտեսության վրա պատժամիջոցների ճնշումն ու Ուկրաինայի հարձակումները ռուսական նավթավերամշակման գործարանների և լոգիստիկ կենտրոնների վրա չեն պարտադրի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ավարտել պատերազմը։
Նմանատիպ հոդվածներ
Հավաքեք ձեր քաջությունը և գոնե մեկ անգամ ասեք ճշմարտությունը․ Զախարովան՝ Փաշինյանին
Նիկոլ Վովաևիչ, ձեր երկրում ընտրություններն ավարտվել են։ Դուք կարող եք դադարել ձեր ժողովրդի ականջներին լապշա կախել։ Հավաք...
Ռոբերտ Քոչարյանը տեղափոխվել է հիվանդանոց. ինչ է հայտնի
Շուրջ 7 ժամ տևած դատական նիստից հետո ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կրկին տեղափոխվել է հիվանդանոց. կալանքի միջնորդո...
Ալեն Սիմոնյանը՝ մոբիլիզացիայից խուսափող ռուսաստանցիների՝ Հայաստան գալու մասին
Հայաստանի իշխանությունները չեն պատրաստվում խոչընդոտել այն ռուսաստանցիների մուտքը երկիր, որոնք Ռուսաստանում նոր մոբիլիզաց...
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին` Սեդրակ Քոչարյանը կալանավորվեց. փաստաբան
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին` Սեդրակ Քոչարյանը, 2 ամսով կալանավորվեց։ Այս մասին դատարանի բակում լրագրողների...