Հասարակություն

Գյումրիից Մոսկվա չվերթը հետաձգվել է

Գյումրիից Մոսկվա չվերթը հետաձգվել է
Գյումրիից դեպի Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայան «Պոբեդա» ավիաընկերության չվերթը հետաձգվել է Մոսկվայում գործող անվտանգության սահմանափակումների պատճառով։ Տեղեկությունը հրապարակված է օդանավակայանի…

Գյումրիից դեպի Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայան «Պոբեդա» ավիաընկերության չվերթը հետաձգվել է Մոսկվայում գործող անվտանգության սահմանափակումների պատճառով։


Տեղեկությունը հրապարակված է օդանավակայանի առցանց ցուցատախտակում։


Չվերթը հետաձգվել է 4 ժամ 20 րոպեով․ ինքնաթիռի մեկնումը նախատեսված էր ժամը 07:00-ին, իսկ այժմ սպասվող մեկնելու ժամը 11:20-ն է։



Հիշեցնենք` օգոստոսի 18-ի գիշերվա ընթացքում Սոբյանինը պարբերաբար հայտնել է Մոսկվայի ուղղությամբ թռչող անօդաչուների խոցման մասին։ Ժամը 02:30-ին նա հայտնել է վեց ԱԹՍ-ի, 02:50-ին՝ ևս յոթի, 03:00-ին՝ տասի, իսկ 03:30-ին՝ 40 անօդաչուի խոցման մասին։ Ժամը 04:00-ին ոչնչացվել է ևս 10 ԱԹՍ, 04:20-ին՝ ինը, իսկ 04:30-ին՝ ևս չորս։


Անօդաչուների հարձակման պատճառով Մոսկվայի Վնուկովո, Դոմոդեդովո և Ժուկովսկի օդանավակայաններում թռիչքների սահմանափակումներ են մտցվել։ Շերեմետևո օդանավակայանը թռիչքներն իրականացնում է համապատասխան մարմինների հետ համաձայնեցմամբ։




Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250