ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ղարաբաղից տեղահանված որոշ ընտանիքներ կստանան վարձավճարի մասնակի հատուցում. Թորոասյան
ՀՀ ԱՍՀ նախարար Արսեն Թորոսյանը հայտնել է, որ Ղարաբաղից տեղահանված առանձին խմբերի ընտանիքներին վարձավճարի մասնակի հատուցում կլինի։
Միջոցառման շրջանակում վարձակալության վարձավճարի մասնակի հատուցում է տրամադրվում այն ընտանիքներին, որոնք հրաժարվել են Ղարաբաղից տեղահանված ընտանիքների բնակապահովման պետական աջակցության ծրագրից օգտվելու իրավունքից
Ծրագրից կարող են օգտվել այն ընտանիքները, որոնք՝
- բաղկացած են 1-3 անդամից, բավարարում են ծրագրի պայմաններին կամ Ղարաբաղից տեղահանված ընտանիքների բնակապահովման ծրագրի շրջանակում չեղարկել են հավաստագիրը,
- հաշվառված են պետական սոցիալական բնակարանային ֆոնդում կացարանով ապահովման հերթացուցակում,
- ընտանիքի անդամներն ունեն անժամկետ 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն կամ անժամկետ ֆունկցիոնալության սահմանափակման խոր կամ ծանր աստիճան կամ 60 և ավելի տարեկան են՝
- անդամների տարիքների հանրագումարը 115 և ավելի է՝ 2 անդամի դեպքում, կամ անդամների տարիքների հանրագումարը 175 և ավելի է՝ 3 անդամի դեպքում:
Դիմումներն ընդունվում են առցանց եղանակով՝ https://housing.socservice.am/ հղմամբ․ մինչ դիմում ներկայացնելն անհրաժեշտ է մոտենալ Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոն՝ սոցիալական բնակարանային ֆոնդի հերթացուցակում ընդգրկվելու նպատակով։
Նմանատիպ հոդվածներ
Թունավորման դեպք Արտաշատում. մկրտության արարողությունից հետո 14 մարդ է դիմել ԲԿ
2026 թվականի օգոստոսի 1-ին և լույս 2-ի գիշերը Արտաշատի բժշկական կենտրոն է դիմել 14 քաղաքացի՝ սննդային թունավորմանը բնորո...
Սեուտայի լողափում շուրջ 200 միգրանտ ակցիա է անում
Սեուտայի Տրամպոլին լողափի ինքնաբուխ ճամբարում հանգրվանած շուրջ 200 միգրանտներ ակցիա են կազմակերպել՝ բարձրաձայն պահանջելո...
Հայտնի է ում պատվին են կոչել մոր կողմից լքված նորածին աղջկան
Մոր կողմից լքված նորածին աղջիկն անվանակոչվել է Սոսե ի պատիվ Սոսե Մայրիկի։ 24News-ի հետ զրույցում աղջկան գտած Նարեկ Պետրո...
Երևանի Կարեն Դեմիրճյան փողոցում վաղվանից 2 շաբաթով երթևեկությունը կդադարեցվի
Կարեն Դեմիրճյան փողոցում (Սարյան փողոցից մինչև Մաշտոց պողոտա ճանապարհահատված) օգոստոսի 18-ից մինչև 31-ը ներառյալ երթևեկո...