Ժամանց

Եվրատեսիլը՝ նոր կանոններով․ աշխարհաքաղաքական ռիսկը կարող է հաղթողից խլել հյուրընկալման իրավունքը

Եվրատեսիլը՝ նոր կանոններով․ աշխարհաքաղաքական ռիսկը կարող է հաղթողից խլել հյուրընկալման իրավունքը
Եվրոպական հեռարձակողների միությունը (EBU) հայտարարել է Եվրատեսիլի կանոնների փոփոխության մասին, որոնց համաձայն հաղթած հեռարձակողը ինքնաբերաբար զրկվում է հաջորդ մրցույթն անցկացնելու իրավունքից, եթե նրա…

Եվրոպական հեռարձակողների միությունը (EBU) հայտարարել է Եվրատեսիլի կանոնների փոփոխության մասին, որոնց համաձայն հաղթած հեռարձակողը ինքնաբերաբար զրկվում է հաջորդ մրցույթն անցկացնելու իրավունքից, եթե նրա երկիրը ներգրավված է զինված հակամարտության մեջ կամ գտնվում է բարդ աշխարհաքաղաքական իրավիճակում, որը կարող է ազդել միջոցառման անվտանգության վրա։


Նոր կանոնները հաստատվել են կանոնակարգի ամենամյա վերանայումից հետո և ուժի մեջ կտնեն 2027 թվականի մրցույթից։ Վիճելի դեպքերում շոուի անցկացման հնարավորության մասին որոշումը կկայացվի անվտանգության անկախ մարմնի գնահատականի հիման վրա։ Եթե հաղթող երկիրը ճանաչվի ոչ համապատասխան մրցույթի կազմակերպման համար, EBU-ն կնշանակի այլընտրանքային հեռարձակողի, որն իր վրա կվերցնի Եվրատեսիլի անցկացման բոլոր իրավունքներն ու պարտականությունները։


Կազմակերպիչները նշել են, որ փոփոխություններն ուղղված են մրցույթի արդարության, թափանցիկության և անվտանգության ապահովմանը, ինչպես նաև արտիստների ու մասնակիցների պաշտպանությանը։ Միևնույն ժամանակ, EBU-ն 2027 թվականից սկսած բարձրացրել է Եվրատեսիլի մասնակիցների նվազագույն տարիքը 16-ից հասցնելով 18-ի։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Ժամանց բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250