Wildberries-ի խոշոր պահեստը դարձել է ԱԹՍ-ի հարձակման թիրախ Ռուսաստանում
Ռուսաստանի Վլադիմիրի մարզում Wildberries ընկերության լոգիստիկ կենտրոնը ենթարկվել է անօդաչու թռչող սարքերի հարձակման։
ԱԹՍ-ները հարվածել են «Վլադիմիր — Վորշինսկոյե» լոգիստիկ կենտրոնին, որը գտնվում է Խրյաստովո գյուղի մոտ։
Wildberries-ի մամուլի ծառայությունը դեռ չի մեկնաբանել տեղի ունեցածը։
Լոգիստիկ կենտրոնը մասնակիորեն շահագործման է հանձնվել 2024 թվականի դեկտեմբերին։ Դրա մակերեսը կազմել է 58,5 հազար քառակուսի մետր։ Նախատեսվում էր շինարարությունն ավարտել 2026 թվականին՝ կենտրոնի ընդհանուր տարածքը հասցնելով 175 հազար քառակուսի մետրի։
Պահեստից ապրանքները բաշխվում են Մոսկվա և Ռուսաստանի Կենտրոնական դաշնային շրջանի այլ շրջաններ։
Նմանատիպ հոդվածներ
Զելենսկին հայտնել է` առաջիկա 48 ժամում Ռուսաստանը ուժգին հարվածներ է սկսելու
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ երկրի հետախուզական ծառայություններն ու միջազգային գործընկերները...
Ռուսաստանը Ուկրաինային հարվածել է ուրան պարունակող զինամթերքով
Ուկրաինայի անվտանգության ծառայությունը հայտարարել է, որ ռուսական զինուժը սկսել է կիրառել «Գերան-2» հարվածային անօդաչու թ...
Գիշերային հարձակում Մոսկվայի մարզի վրա․ տուժել են նավթաբազան և կրկին Wildberries-ի լոգիստիկ կենտրոններից մեկը
Ուկրաինական անօդաչու թռչող սարքերը գիշերը զանգվածային հարվածներ են հասցրել Մոսկվայի մարզին։ Հարձակման թիրախում են հայտնվ...
Լավրովը հայտարարել է՝ Ռուսաստանը կաջակցի Երևանին և Բաքվին
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանը շարունակում է աջակցել Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունն...