Կառավարությունը 6 ամսով արգելել է տոմատի մածուկի ներմուծումը
ՀՀ կառավարությունը հաստատել է որոշում, որով 2026 թվականի օգոստոսի 3-ից 6 ամիս ժամկետով կսահմանվի տոմատի մածուկի ներմուծման ժամանակավոր արգելք։ Խոսքը վերաբերում է ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 2002 90 ծածկագրին դասվող ապրանքատեսակներին, այդ թվում՝ Եվրասիական տնտեսական միության երկրներից Հայաստան տեղափոխվող արտադրանքին։
Կառավարության հիմնավորմամբ՝ որոշման նպատակն է ապահովել հավասար մրցակցային պայմաններ տոմատի մածուկ ներմուծողների և տեղական հումքով արտադրող ընկերությունների համար, ինչպես նաև կարգավորել լոլիկի մթերման գործընթացը։
Նշվում է, որ ներմուծվող տոմատի մածուկի մեծ ծավալները և տեղական արտադրանքի իրացման ու արտահանման դժվարությունները հանգեցրել են լոլիկի մթերման պահանջարկի նվազմանը, շուկայի անհավասարակշռությանը և խնդիրներ են ստեղծել գյուղատնտեսական արտադրողների համար։
Նմանատիպ հոդվածներ
Գյուղացիները փակել են Արմավիր–Երևան ճանապարհը․ պահանջում են լուծել լոլիկի մթերման խնդիրը. MediaHub
Այսօր՝ հուլիսի 31-ին, քաղաքացիները փակել են Արմավիր–Երևան ավտոճանապարհի Ակնալճի հատվածը։ MediaHub-ի փոխանցմամբ՝ ճանապարհ...
Հայ թենիսիստուհիները փայլեցին Համբուրգում․ Նրանցից երկուսը դուրս եկան 1/8 եզրափակիչ
Հայաստանի ներկայացուցիչներ Էլինա Ավանեսյանը և Ալինա Չարաևան հաղթահարել են Համբուրգում անցկացվող WTA 250 մրցաշարի առաջին...
Բուհերում տեղերը չեն համալրվել. թափուր է մնացել 3000-ից ավելի տեղ
2026-2027 ուսումնական տարվա բուհական ընդունելության համար հատկացված 12,720 տեղից զբաղեցվել է 9,620-ը։ Այս մասին հայտնում...
Հրաժարվում եմ աշխարհիկ կյանքից և ցանկանում եմ դառնալ ճգնավոր. անհետ կորած 14-ամյա Վահեն գրություն է թողել
Տավուշի թեմի ուրակակիր Թովմաս Առաքելյանը գրում է․ «Փնտրվում է 14 տարեկան Վահե Ապիկյանը, ով դպիր է Երևանի Սբ Սարգի եկեղեց...