Հայկական գինու արտահանման շուրջ 70%-ը բաժին է ընկնում ԵԱՏՄ երկրներին
Ռուսական «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը հրապարակել էր տվյալներ, ըստ որոնց՝ հայկական գինու արտահանման շուրջ 70%-ը բաժին է ընկնում Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրներին, հիմնականում՝ Ռուսաստանին։
Auroranews-ը ճշտել է հրապարակված տեղեկությունը և պարզել, որ տվյալները համապատասխանում են իրականությանը։ Հայկական գինու արտահանման զգալի մասը իսկապես ուղղվում է ԵԱՏՄ երկրներին, մասնավորապես` Ռուսաստանին:
2025 թվականի տվյալներով՝ հայկական ընկերությունները արտահանել են 18,7 մլն դոլարի գինի։ Դրանցից 12,8 մլն դոլարի արտադրանքը մատակարարվել է Ռուսաստան։ Ընդհանուր առմամբ ԵԱՏՄ երկրներին բաժին է ընկել մոտ 13 մլն դոլարի հայկական գինի՝ արտահանման ընդհանուր ծավալի շուրջ 69,6%-ը։
Auroranews-ը մեկնաբանություն ստանալու նպատակով կապ է հաստատել ՀՀ էկոնոմիկայի նախարարության մամուլի խոսնակի հետ։ Նա նշել է, որ հարցը նախարարության լիազորությունների շրջանակում չէ և առաջարկել է դիմել ՀՀ արտաքին գործերի նախարարություն։ Իսկ ԱԳՆ-ից մեր զանգերին չպատասխանեցին:
Հավելենք, որ ԵԱՏՄ-ից դուրս հայկական գինու խոշոր ներկրողներից են ԱՄՆ-ն և Կյուրասաոն։
Նմանատիպ հոդվածներ
Գյուղացիները փակել են Արմավիր–Երևան ճանապարհը․ պահանջում են լուծել լոլիկի մթերման խնդիրը. MediaHub
Այսօր՝ հուլիսի 31-ին, քաղաքացիները փակել են Արմավիր–Երևան ավտոճանապարհի Ակնալճի հատվածը։ MediaHub-ի փոխանցմամբ՝ ճանապարհ...
Հայ թենիսիստուհիները փայլեցին Համբուրգում․ Նրանցից երկուսը դուրս եկան 1/8 եզրափակիչ
Հայաստանի ներկայացուցիչներ Էլինա Ավանեսյանը և Ալինա Չարաևան հաղթահարել են Համբուրգում անցկացվող WTA 250 մրցաշարի առաջին...
Բուհերում տեղերը չեն համալրվել. թափուր է մնացել 3000-ից ավելի տեղ
2026-2027 ուսումնական տարվա բուհական ընդունելության համար հատկացված 12,720 տեղից զբաղեցվել է 9,620-ը։ Այս մասին հայտնում...
Հրաժարվում եմ աշխարհիկ կյանքից և ցանկանում եմ դառնալ ճգնավոր. անհետ կորած 14-ամյա Վահեն գրություն է թողել
Տավուշի թեմի ուրակակիր Թովմաս Առաքելյանը գրում է․ «Փնտրվում է 14 տարեկան Վահե Ապիկյանը, ով դպիր է Երևանի Սբ Սարգի եկեղեց...