Քաղաքականություն

Լեհաստանում օդային տագնապ է

Լեհաստանում օդային տագնապ է

Լեհաստանում առավոտյան օդային տագնապ է հնչել։ Այս մասին հայտնում է «ՏԱՍՍ»-ը։ 


Պարզաբանվում է, որ ռուսական հարձակումների ընթացքում ուկրաինական սահմանին մոտ գտնվող քաղաքում կարող են անվտանգության ուժեղացված միջոցառումներ սահմանվել։ 


Իշխանությունները նման քայլի են դիմում՝ հրթիռների կամ անօդաչու թռչող սարքերի՝ երկրի օդային տարածքը հատելու մտավախությունների պատճառով։ 


Ավելի վեր Ուկրաինան ենթարկվել էր թևավոր և բալիստիկ հրթիռների զանգվածային հարձակման։ Ի թիվս այլոց, պայթյուններ են հնչել հանրապետության արևմտյան շրջաններում՝ Լվովի, Իվանո-Ֆրանկովսկի, Ռովնոյի, Ժիտոմիրի և Վիննիցայի մարզերում։ Չհաստատված տեղեկությունների համաձայն՝ մի քանի հրթիռ  մտել է Լեհաստանի տարածք և «անհետացել» այնտեղ։ Ընդ որում՝ չի հստակեցվում, թե դրանք ռուսական ռազմամթերք են եղել, թե ուկրաինական ՀՕՊ հրթիռներ։ Հուլիսի 29-ի ցերեկը Լյուբլին է ժամանել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։ Այժմ նրա գտնվելու վայրն անհայտ է։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250