BMW-ն մինչև 8 հազար աշխատակցի կկրճատի․ գերմանական ավտոհսկան ճնշումների տակ է
Գործընթացը համաձայնեցվել է աշխատակիցների խորհրդի հետ և վերաբերելու է մշակումների բաժիններին ու վարչական ստորաբաժանումներին, իսկ արտադրական հարթակներում կրճատումներ չեն լինի։ BMW-ի անձնակազմի ընդհանուր քանակը շուրջ 160 հազար է։
Ընկերությունում սույն քայլը պատճառաբանել են ավտոմոբիլային ոլորտի մասշտաբային փոփոխություններին համահունչ քայլելու անհրաժեշտությամբ։ Որպես հիմնական պատճառներ նշվել են տեխնոլոգիական ձևափոխումները, աշխարհաքաղաքական անկայունությունը, շուկայական կոնյունկտուրայի տատանումները և չինական շուկայում մրցակցության սրումը։
Վերջին շրջանում եվրոպական ավտոարտադրողները ենթարկվում են աճող ճնշման չինական ընկերությունների կողմից, որոնք էլեկտրամոբիլների ոլորտում առաջատար դիրքեր են զբաղեցրել և գնային պատերազմ սկսել Չինաստանի ներքին շուկայում։
Լրացուցիչ բարդություններ են ստեղծում էլեկտրամոբիլների արտադրությանն անցնելու համար անհրաժեշտ ներդրումներն ու ԱՄՆ-ի սահմանած մաքսատուրքերը։
BMW-ն միակ գերմանական ավտոկոնցեռնը չէ, որը դիմում է լայնամասշտաբ օպտիմալացման։ Ավելի վաղ Volkswagen-ն էր հայտարարել մինչև 100 հազար աշխատակցի կրճատելու, չորս գործարան փակելու և մոդելային շարքը կրճատելու պլանների մասին։
Միևնույն ժամանակ Porsche-ն իրականացնում է վերակառուցում, որի համատեքստում նախատեսվում է մինչև 2035 թվականն աշխատանքից ազատել 9 հազար աշխատակցի, ինչը կազմում է ընկերության անձնակազմի մոտ մեկ հինգերորդը։ Չնայած շահույթի աճին, 2026 թվականի առաջին կիսամյակում Porsche-ի վաճառքի ծավալները Չինաստանում նվազել են 30%-ով։
Խնդիրների է բախվում նաև սպորտային ավտոմեքենաներ արտադրող բրիտանական Aston Martin-ը, որը հայտնել է 2026 թվականի առաջին կեսին վնասների ավելացման մասին՝ չնայած հասույթի աճին և վաճառքի ծավալների բարելավմանը։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանում գնաճը շարունակում է արագանալ. համաշխարհային բանկ
Համաշխարհային բանկի խմբի ավագ տնտեսագետ Արմինե Մանուկյանը հուլիսի 29-ի լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացրել է «...
Apple-ի և Google-ի հարկումը կարող է թանկ արժենալ Եվրոպայի համար․ Թրամփը սպառնում է Եվրոպային
ԱՄՆ նախագահը սպառնացել է մաքսատուրքեր սահմանել եվրոպական այն պետությունների արտադրանքի նկատմամբ, որոնք թվային ծառայությո...
ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածներից հետո Իրանը գազային խոշոր կորուստներ է կրել
Իրանի իշխանությունների փոխանցմամբ՝ ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակումների պատճառով սրված իրավիճակի ընթացքում երկրում բնական գազի...
Սևանից բաց թողնված ջրի ծավալը ռեկորդային ցածր է 1961 թվականից ի վեր
‹‹Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն ›› ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը սոցցանցի իր էջում գրել է, որ 2026 թվականի...