ԱՄՆ-ում ծննդյան իրավունքով քաղաքացիություն ստանալու հարցը փակուղում է
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, ըստ ամենայնի, չի կատարել Գերագույն դատարանի որոշման վերանայմանը հասնելու իր խոստումը, որն արգելափակել էր ծննդյան իրավունքով քաղաքացիության սահմանափակման նրա նախաձեռնությունը, հայտնում է NBC News-ը։
Գործի կրկնակի քննության հարցում ներկայացնելու ժամկետը լրացել է երկուշաբթի երեկոյան։ Ըստ դատական գրանցամատյանի՝ Թրամփի վարչակազմը համապատասխան միջնորդություն չի ուղարկել։
Ավելի վաղ՝ հուլիսի 8-ին, Թրամփն իր Truth Social սոցիալական ցանցում հայտարարել էր, որ «անհապաղ» կդիմի Գերագույն դատարան՝ որոշումը վերանայելու խնդրանքով՝ այն անվանելով «դատական սխալ», որը, ըստ նրա, «կոչնչացնի Ամերիկան»։
Սպիտակ տունը և ԱՄՆ Արդարադատության նախարարությունը չեն մեկնաբանել իրավիճակը։
Հունիսի 30-ին ԱՄՆ Գերագույն դատարանը 6-3 ձայների մեծամասնությամբ որոշեց, որ Թրամփը չի կարող իրագործել ծննդյան իրավունքով քաղաքացիության սահմանափակման իր ծրագիրը։ Հինգ դատավոր նշել է, որ նախաձեռնությունը հակասում է ԱՄՆ Սահմանադրության 14-րդ փոփոխության քաղաքացիության մասին դրույթին։
Ըստ Թրամփի առաջարկի՝ ծնվելիս քաղաքացիություն պետք է տրամադրվեր միայն այն երեխաներին, որոնց ծնողներից առնվազն մեկը ԱՄՆ քաղաքացի է կամ մշտական բնակիչ։ Երկրի ժամանակավոր այցելուների կամ ԱՄՆ-ում անօրինական գտնվող անձանց երեխաներն ավտոմատ քաղաքացիություն չէին ստանա։
Սակայն 14-րդ փոփոխությունն ասում է.
«Բոլոր անձինք, ովքեր ծնվել են կամ հպատակագրվել Միացյալ Նահանգներում և գտնվում են նրա իրավասության ներքո, հանդիսանում են Միացյալ Նահանգների քաղաքացիներ»։
Գերագույն դատարանի որոշումների վերանայման հարցումները ներկայացվում են վճռի կայացումից հետո 25 օրվա ընթացքում, սակայն նման միջնորդությունները խիստ հազվադեպ են բավարարվում։ Վերջին անգամ դատարանը նման որոշում է կայացրել 1965 թվականին։
Նմանատիպ հոդվածներ
Գրտնակի 17 հարվածով սպանել են մորը. բացահայտվել են նոր մանրամասներ
Արագածոտնի մարզի Մելիք գյուղում տեղի ունեցած դաժան սպանության գործով նոր մանրամասներ են հայտնի դարձել։ «5-րդ ալիքի» փոխա...
Սուրեն Պապիկյանի նոր հրամանը՝ ժամկետային զինծառայողների վերաբերյալ
2025/2 զորակոչի պարտադիր ժամկետային զինծառայողներին հատկացվել է լրացուցիչ արձակուրդ: Այս մասին հայտնում են Պաշտապնության...
Աղիքային վարակի դեպքեր Բյուրեղավանում․ բնակիչներին զգուշացնում են
Բյուրեղավան համայնքում աղիքային վարակի դեպքերի ֆոնին շարունակվում են համաճարակաբանական ուսումնասիրությունները։ Առողջապահ...
Ռուբլին կտրուկ էժանացել է. տարադրամի փոխարժեքները՝ հուլիսի 26-ի դրությամբ
Rate.am | Տարադրամի փոխարժեքները հուլիսի 26-ի դրությամբ՝ ԱՄՆ դոլարի առքի միջինացված արժեքը 364 դրամ է, վաճառքը՝ 367 դրամ...