Լույսերն անջատվել են Ծաղկաձորի ճոպանուղում․ քաղաքացիները մնացել են օդում. Armlur,am
ArmLur.am-ի տեղեկություններով՝ երեկ Ծաղկաձորի ճոպանուղու աշխատանքը խափանվել է էլեկտրամատակարարման դադարեցման հետևանքով, ինչի պատճառով տասնյակ քաղաքացիներ հայտնվել են անհարմար և վտանգավոր իրավիճակում։
Կայքին ահազանգած քաղաքացիները պատմել են, որ հոսանքի անջատման պահին ճոպանուղու մի մասը կանգ է առել, ինչի հետևանքով մարդիկ մնացել են օդում կախված նստատեղերում, մյուսները՝ սարի տարբեր հատվածներում՝ չկարողանալով շարունակել վերելքը կամ իջնել ներքև։ Ահազանգած քաղաքացիների փոխանցմամբ՝ ստեղծված իրավիճակը խուճապի է մատնել հատկապես երեխաների հետ հանգստի մեկնած ընտանիքներին։ Նրանց խոսքով՝ որոշ ժամանակ ճոպանուղին ամբողջությամբ չէր գործում, իսկ տեղում աշխատակիցները շտապում էին խնդիրը րոպե առաջ կարգավորել:
Վերևում սրճարանն էլ չէր աշխատում: Տուրիստական Ծաղկաձորում որքան հնարավոր է՝ անհարմարութնուններ պատճառեցին զբոսաշրջիկներին:
Նմանատիպ հոդվածներ
Աղիքային վարակի դեպքեր Բյուրեղավանում․ բնակիչներին զգուշացնում են
Բյուրեղավան համայնքում աղիքային վարակի դեպքերի ֆոնին շարունակվում են համաճարակաբանական ուսումնասիրությունները։ Առողջապահ...
Ռուբլին թանկացել է․ տարադրամի փոխարժեքը՝ հուլիսի 22-ի դրությամբ
Rate.am | Տարադրամի փոխարժեքները հուլիսի 22-ի դրությամբ՝ ԱՄՆ դոլարի առքի միջինացված արժեքը 363,08 դրամ է, վաճառքը՝ 368,3...
Օրը ցերեկով գողանում են հայկական գորգերը. Վիկտոր Մնացականյանի աղմկահարույց հայտարարությունը
Երեւանի Կենտրոն վարչական շրջանի նախկին ղեկավար Վիկտոր Մնացականյանը ֆեսբուքում գրել է․ «Նայեք, ոնց ա Tatev Muradian -ը մե...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մի խումբ աղջիկներ ծեծի են ենթարկում մեկ այլ աղջկա
Համացանցում տարածվել է տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես են մի խումբ աղջիկներ ծեծի ենթարկում մեկ այլ աղջկա։ Տեսանյութ...