ԱՄՆ-ում բացահայտել են՝ ինչ է տեղի ունեցել Զելենսկու հետ Ռուսաստանի հարվածից հետո
Ռուսաստանի զինված ուժերի հարվածը Կիևի մերձակայքում անցկացվող ռազմական ցուցահանդեսին լրջորեն զայրացրել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն։ Այս մասին գրում է The Washington Post-ը։
Պարբերականի փոխանցմամբ՝ երեկոյան իր ուղերձում Զելենսկին ռուսական հարվածի թիրախ դարձած ռազմական ցուցահանդեսն անվանել է «թանկարժեք սխալ»։
The Washington Post-ը հրապարակումն անդրադարձել է «Ռուսաստանի հարվածը ուկրաինական սպառազինության ցուցահանդեսին կատաղության է հասցրել Կիևին» վերնագրով։
Ռուսական զինված ուժերը զգալիորեն ուժեղացրել են հարվածներն Ուկրաինայի, մասնավորապես՝ Կիևի ուղղությամբ։ Հոդվածում նշվում է, որ ուկրաինական հակաօդային պաշտպանությունը դժվարանում է խոցել բալիստիկ հրթիռները, քանի որ ամերիկյան արտադրության Patriot համակարգերի հակահրթիռների պաշարները սպառվում են։
Նախօրեին ուկրաինական լրատվամիջոցները հայտնել էին Կիևի մարզում մի շարք պայթյունների մասին։ Ավելի ուշ տեղեկություններ տարածվեցին, որ հարված է հասցվել անօդաչու համակարգեր արտադրողների «Արմադա» ասոցիացիայի ցուցահանդեսին։
Ուկրաինայի պաշտպանության նախարարի խորհրդական Սերգեյ Բեսկրեստնովը հայտնել է, որ ինքն ու իր թիմը նույնպես գտնվել են միջոցառման վայրում։
Ուկրաինայի դատախազության տվյալներով՝ հարվածի հետևանքով զոհվել է 10, վիրավորվել՝ շուրջ 100 մարդ։
ՌԴ պաշտպանության նախարարությունը բազմիցս հայտարարել է, որ, ի տարբերություն Ուկրաինայի զինված ուժերի, ռուսական բանակը հարվածներ է հասցնում բացառապես ռազմական օբյեկտներին և ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկություններին՝ կիրառելով հարվածային անօդաչու թռչող սարքեր և հեռահար բարձր ճշգրտության սպառազինություն։
Նմանատիպ հոդվածներ
Գիշերն Ուկրաինան ռմբակոծել է Ռուսատանը. հարձակվել են Wildberries-ի լոգիստիկ կենտրոնի վրա
Հուլիսի 25-ի գիշերը Ուկրաինայի զինված ուժերը լայնածավալ ավիահարված են հասցրել Բելգորոդին։ Վնասվել են Լուչի ՋԷԿ-ը և «Յուժ...
Ռուսաստանից զանգվածային արտաքսումներ, մուտքի մերժում․ մանրամասներ
2026 թվականի առաջին կիսամյակում մերձմոսկովյան շրջաններում իրականացված ստուգայցերի արդյունքում օտարերկրյա քաղաքացիների վտ...
Բանակցային գործընթացը չի կարելի պրիմիտիվացնել․ Սերժ Սարգսյանի գրասենյակը՝ Արզաքանցյանի հայտարարության մասին
Գործարար Տիգրան Արզաքանցյանը խոսել է տարիներ առաջ Արցախի հակամարտության կարգավորման շուրջ ընթացած բանակցությունների և այ...
Գերմանիայի նախագահը կոչով դիմել է Հայաստանին և Ադրբեջանին
Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերն ընդունել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին,հաղորդում է Գերմանիայի նախագահի մա...