Շախմատի միջազգային ֆեդերացիայի ռուս նախագահը հրաժարական է տվել ԵՄ պատժամիջոցների ֆոնին
Ռուսաստանցի Արկադի Դվորկովիչը, որը Եվրամիության 21-րդ պատժամիջոցների փաթեթի շրջանակում ընդգրկվել է պատժամիջոցների ցանկում, հայտարարել է, որ ժամանակավորապես հրաժարվում է ՖԻԴԵ-ի՝ Շախմատի միջազգային ֆեդերացիայի (FIDE) նախագահի լիազորություններից, մինչև դատարանում բողոքարկի և վիճարկի իր նկատմամբ կիրառված սահմանափակումները։
Դվորկովիչի հայտարարությունը հրապարակվել է ՖԻԴԵ-ի պաշտոնական կայքում։ Նա ընդգծել է, որ համաձայն չէ ԵՄ որոշման հետ, սակայն մինչև դատական գործընթացի ավարտը չի կատարի կազմակերպության նախագահի պարտականությունները։
ՖԻԴԵ-ի կանոնադրության համաձայն՝ նախագահի պարտականությունները ժամանակավորապես կստանձնի կազմակերպության փոխնախագահը՝ շախմատի աշխարհի 15-րդ չեմպիոն Վիշվանաթան Անանդը։
ՖԻԴԵ-ի խորհուրդը հաստատել է Դվորկովիչի որոշումը՝ նշելով, որ պատժամիջոցների գործողության ընթացքում նա չի համարվի կազմակերպության կամ դրա ակտիվների ղեկավար, տնօրինող կամ վերահսկող անձ։
Եվրամիության 21-րդ պատժամիջոցների փաթեթն ուժի մեջ է մտել հուլիսի 23-ին։ Այն ներառում է ևս 48 ֆիզիկական և 170 իրավաբանական անձի՝ դառնալով Ռուսաստանի դեմ կիրառված ամենախոշոր ընդլայնումներից մեկը։
ԵՄ-ն Դվորկովիչի նկատմամբ պատժամիջոցները հիմնավորել է այն հանգամանքով, որ նա, ըստ Բրյուսելի, հրապարակայնորեն աջակցել է Ռուսաստանի պատերազմին Ուկրաինայի դեմ, ինչպես նաև կապ ունի Ռուսաստանի շախմատի ֆեդերացիայի հետ, որը, ըստ ԵՄ-ի, անցկացրել է շախմատային մրցաշարեր Ուկրաինայի օկուպացված տարածքներում՝ նպաստելով դրանց անօրինական բռնակցման լեգիտիմացմանը։
Նմանատիպ հոդվածներ
Եթե Եվրոպան կրկին փորձի հարձակվել Ռուսաստանի վրա, դա ոչ ավանդական պատերազմ կլինի. Լավրով
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանը չի պատրաստվում հարձակվել որևէ երկրի վրա, սակայն եթե Եվրոպան...
Գագիկ Ծառուկյանի կալանքի հարցը տեղափոխվել է Վերաքննիչ դատարան
Գագիկ Ծառուկյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանքի դեմ պաշտպանության կողմի հատուկ վերանայման վերաքննիչ բողո...
Ումերովը կարող է նոր պաշտոն ստանալ․ Զելենսկին առանձին հանդիպում է նախատեսել
Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի (ԱԱԽ) քարտուղար Ռուստեմ Ումերովը կազատվի զբաղեցրած պաշտոնից, իս...
Մեր նախընտրական խոստումը կատարում ենք այնտեղ, որտեղ Ուժեղ Հայաստանը հաղթել է. Նարեկ Կարապետյան
«Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը հայտարարել է, որ կուսակցությունը մեկնարկում է բնակարանայի...