ԵՄ-ն TikTok-ին մեղադրում է երեխաներին վտանգի ենթարկելու մեջ
Եվրոպական հանձնաժողովը TikTok սոցիալական ցանցին մեղադրանք է առաջադրել՝ Եվրամիության՝ երեխաների առցանց պաշտպանությանն առնչվող տեխնոլոգիական նորմերը խախտելու համար։
ԵՄ կարգավորող մարմնի նախնական եզրակացության համաձայն՝ TikTok-ի հարթակի որոշ առանձնահատկություններ կարող են անչափահասներին ենթարկել վտանգների, այդ թվում՝ անծանոթ անձանց հետ անցանկալի շփումների և կիբեռբուլինգի։
Եվրահանձնաժողովում նշել են, որ TikTok-ի հաշիվների որոշ կարգավորումներ չեն համապատասխանում «Թվային ծառայությունների մասին» օրենքի (DSA) պահանջներին։ Մասնավորապես, երեխաների հաշիվները կարող են հասանելի լինել լայն շրջանակի օգտատերերի համար, իսկ նույնիսկ փակ հաշիվները միշտ չէ, որ ապահովում են բավարար պաշտպանություն։
Կարգավորող մարմինը պահանջել է, որպեսզի TikTok-ը փոխի անչափահասների հաշիվների նախնական կարգավորումները՝ ապահովելով, որ նրանց հրապարակած բովանդակությունը հասանելի լինի միայն իրենց կողմից հաստատված օգտատերերին։
TikTok-ում հայտարարել են, որ կուսումնասիրեն Եվրահանձնաժողովի եզրակացությունները և պատրաստ են համագործակցել կարգավորող մարմնի հետ։
ԵՄ-ի այս գործընթացը կարող է հանգեցնել ընկերության նկատմամբ խոշոր տուգանքի կիրառման։
Նմանատիպ հոդվածներ
Հայ թենիսիստուհիները փայլեցին Համբուրգում․ Նրանցից երկուսը դուրս եկան 1/8 եզրափակիչ
Հայաստանի ներկայացուցիչներ Էլինա Ավանեսյանը և Ալինա Չարաևան հաղթահարել են Համբուրգում անցկացվող WTA 250 մրցաշարի առաջին...
Բուհերում տեղերը չեն համալրվել. թափուր է մնացել 3000-ից ավելի տեղ
2026-2027 ուսումնական տարվա բուհական ընդունելության համար հատկացված 12,720 տեղից զբաղեցվել է 9,620-ը։ Այս մասին հայտնում...
Արտեզյան ջուր են խառնում, բայց գրաֆիկն էլ կրճատվում է․ Արփինե Հովհաննիսյանը կոչ է անում դիմել դատարան
Իրավաբան Արփինե Հովհաննիսյանը հայտարարել է, որ «Վեոլիա ջուր» ընկերության ջրի վերաբերյալ իրականացված նմուշառումների արդյո...
«Չդրոշմավորված» գարեջուր Հայաստանում․ «Կիլիկիա»-յի պարզաբանումը․ Հետք
«Հետքը» գրում է, որ շուկայում հայտնաբերվել են «Կիլիկիա» գարեջրի շշեր, որոնց թվային դրոշմապիտակները (Data Matrix կոդեր) E...