Ադրբեջանը քննադատել է ԱՄՆ-ում հայ գերիների վերաբերյալ քննարկված նախաձեռնությունները
Ադրբեջանի Միլի Մեջլիսը քննադատել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում հուլիսի 22-ին քննարկված H.R. 9087 օրինագծի շրջանակում Ադրբեջանի վերաբերյալ առաջարկված փոփոխությունները։
Մեջլիսի հայտարարության համաձայն՝ այդ նախաձեռնությունները Ադրբեջանի նկատմամբ քաղաքական ճնշում գործադրելու փորձ են և կապվում են հայկական լոբբիստական շրջանակների գործունեության հետ։
Բաքուն պնդում է, որ նման քայլերը կարող են բացասաբար ազդել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղ գործընթացի վրա։
Ադրբեջանի խորհրդարանը հատկապես անդրադարձել է Ադրբեջանում դատապարտված հայ անձանց վերաբերյալ կիրառվող «ռազմագերի» և «քաղբանտարկյալ» ձևակերպումներին:
Բաքվի հայտարարության համաձայն՝ այդ անձինք պատասխանատվության են ենթարկվել Ադրբեջանի օրենսդրությամբ և միջազգային իրավունքի շրջանակում նախատեսված հանցագործությունների համար։
Միլի Մեջլիսը ԱՄՆ կոնգրեսականներին կոչ է արել հարգել Ադրբեջանի ինքնիշխանությունը և չընդունել որոշումներ, որոնք, ըստ ադրբեջանական կողմի, կարող են խոչընդոտել Հարավային Կովկասում խաղաղության հաստատմանը։
Նմանատիպ հոդվածներ
Հայ թենիսիստուհիները փայլեցին Համբուրգում․ Նրանցից երկուսը դուրս եկան 1/8 եզրափակիչ
Հայաստանի ներկայացուցիչներ Էլինա Ավանեսյանը և Ալինա Չարաևան հաղթահարել են Համբուրգում անցկացվող WTA 250 մրցաշարի առաջին...
Բուհերում տեղերը չեն համալրվել. թափուր է մնացել 3000-ից ավելի տեղ
2026-2027 ուսումնական տարվա բուհական ընդունելության համար հատկացված 12,720 տեղից զբաղեցվել է 9,620-ը։ Այս մասին հայտնում...
Արտեզյան ջուր են խառնում, բայց գրաֆիկն էլ կրճատվում է․ Արփինե Հովհաննիսյանը կոչ է անում դիմել դատարան
Իրավաբան Արփինե Հովհաննիսյանը հայտարարել է, որ «Վեոլիա ջուր» ընկերության ջրի վերաբերյալ իրականացված նմուշառումների արդյո...
«Չդրոշմավորված» գարեջուր Հայաստանում․ «Կիլիկիա»-յի պարզաբանումը․ Հետք
«Հետքը» գրում է, որ շուկայում հայտնաբերվել են «Կիլիկիա» գարեջրի շշեր, որոնց թվային դրոշմապիտակները (Data Matrix կոդեր) E...