09:00 Լուրերը մեկ տողով. Հայտնաբերվեցին 2 հետախուզվող. էլեկտրազրկում ամբողջ Վրաստանում
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային.
•Դիլիջանում ձերբակալվել են Երևանի Մուրացանի փողոցում տեղի ունեցած կրակոցների գործով հետախուզվող երկու անձինք:
•Քննչական կոմիտեն խուլիգանության հոդվածով քրեական վարույթ է նախաձեռնել Արարատի մարզում բլոգերի և ձմերուկ վաճառող քաղաքացու մասնակցությամբ միջադեպի առթիվ:
•Սանկտ Պետերբուրգում և Լենինգրադի մարզում անօդաչու թռչող սարքերի հարձակման հետևանքով հրդեհվել են Wildberries և Ozon ընկերությունների պահեստները, ինչպես նաև խափանվել է «Պուլկովո» օդանավակայանի աշխատանքը:
•ԱՄՆ ԶՈւ կենտրոնական հրամանատարությունը հայտարարել է Իրանի ռազմական ու ենթակառուցվածքային թիրախներին գիշերային հարվածների հերթական փուլի մասին:
•ԱՄՆ Սենատը դեմ է քվեարկել Իրանի դեմ ռազմական գործողություններում նախագահ Դոնալդ Թրամփի լիազորությունները սահմանափակող բանաձևին:
•Լատվիայի Սեյմը վերջնական ընթերցմամբ ընդունել է Ռուսաստանում և Բելառուսում արտադրված ապրանքների ներմուծումն արգելող օրենքի փոփոխությունները: Ապրանքների ներմուծումն արգելված է ինչպես ուղղակիորեն այդ երկրներից, այնպես էլ երրորդ երկրների միջոցով:
•Էլեկտրացանցերում տեղի ունեցած խոշոր վթարի պատճառով Վրաստանի գրեթե ողջ տարածքը, ներառյալ Թբիլիսին և Բաթումին, մնացել է առանց էլեկտրամատակարարման:
•Հայաստանի մի շարք մարզերում և Երևանում առաջիկայում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:
Նմանատիպ հոդվածներ
15:00 Լուրերը մեկ տողով. Վարչապետի հետ վիճած կնոջ աշխատանքից ազատումը, ողբերգություն հիվանդանոցում
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային. •ԱՄՆ պետդեպարտամենտը հայտարարել է, որ TRIPP երթուղում սահմանային և մաքսային...
16:00 Լուրերը մեկ տողով. Ինքնաթիռի արտակարգ վայրէջքի պատճառը. ռազմական բախումների վտանգ
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային. •Հայաստանում ընտրակաշառք տալու կասկածանքով կալանավորվել են կուսակցական պատգա...
15:00 Լուրերը մեկ տողով. «0»-ներով համարանիշերի նոր գները. Ռուսաստանում կործանված կործանիչ
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային. •Հուլիսի 23-ից ուժի մեջ է մտել ՆԳ նախարարի հրամանը, որով «0» թվերով և կրկնվո...
20:00 Լուրերը մեկ տողով. Ծայրահեղ շոգի զգուշացում. Իրանի դեմ ռազմական լիազորությունները սահմանափակող բանաձև
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային. •Էկոնոմիկայի նախարարն այցելել է պետական կառավարմանն անցած «Արարատցեմենտ» գոր...