Արման Ծառուկյանը 11-0 հաշվով հաղթեց Կուատ Խամիտովին
Հուլիսի 11-ին Թբիլիսիում անցկացված «RAF Georgia» (Real American Freestyle) ազատ ոճի ըմբշամարտի մրցաշարում հայազգի մարտիկ Արման Ծառուկյանը ջախջախիչ հաղթանակ է գրանցել Ղազախստանի ներկայացուցիչ Կուատ Խամիտովի նկատմամբ։
Գոտեմարտն ավարտվել է ժամկետից շուտ՝ երրորդ մրցափուլում։ Ծառուկյանն ի սկզբանե վերահսկել է ընթացքն ու բացարձակ գերիշխել գորգի վրա՝ մրցակցին թույլ չտալով վաստակել և ոչ մի միավոր։ Մրցավարները գրանցել են տեխնիկական առավելություն՝ 11-0 հաշվով։
Այս հաղթանակից հետո Ծառուկյանը «Real American Freestyle» լիգայում իր անպարտելի շարքը հասցրեց 7-0-ի։ Փայլուն հաղթանակից անմիջապես հետո Արման Ծառուկյանը խոսափող է վերցրել ու բավականին ինտրիգային հայտարարությամբ դիմել վրացի հանդիսատեսին. «Վրաստա՛ն, մեծագույն շնորհակալություն հյուրընկալության համար։ Նույնիսկ եթե դուք ինձ չէիք երկրպագում, միևնույն է՝ դրանով ինձ էլ ավելի շատ էներգիա տվեցիք հաղթելու համար։ Տվե՛ք ինձ որևէ մրցակցի հենց Վրաստանից, և ես նորից կվերադառնամ այստեղ», — հայտարարել է Ծառուկյանը։
Հավելենք, որ խառը մենամարտերում (MMA) 29-ամյա Ծառուկյանի պրոֆեսիոնալ ռեկորդն այս պահին կազմում է 23-3, մինչդեռ Խամիտովի ցուցանիշը 28-8-2 է։ Հայ մարտիկը, սակայն, երկար հանգստանալու մտադրություն չունի։ Արդեն հուլիսի 18-ին նա վերադառնալու է պայքարի՝ ուժերը չափելու UFC-ի չեմպիոնական տիտղոսի նախկին հավակնորդ, սկանդալային ամերիկացի Քոլբի Քովինգթոնի հետ։
Նմանատիպ հոդվածներ
Իսպանիան հաղթեց Բելգիային և կիսաեզրափակչում կմրցի Ֆրանսիայի հետ
Աշխարհի 2026 թվականի առաջնության քառորդ եզրափակիչ փուլում Իսպանիայի ազգային ընտրանին բարդ պայքարում 2-1 հաշվով հաղթանակ...
Էկվադորում պետական հանգստյան օր է հայտարարվել ֆուտբոլային նվաճման պատճառով
Էկվադորի նախագահ Դանիել Նոբոան երկրում պետական հանգստյան օր է հայտարարել՝ կապված ազգային հավաքականի՝ 2026 թվականի աշխարհ...
Ռուս թենիսիստուհին պաշտոնապես հանդես կգա Հայաստանի դրոշի տակ
Ռուսաստանը ներկայացնող 24-ամյա թենիսիստուհի, WTA վարկանիշային աղյուսակի 118-րդ ռակետ Ալինա Չարաևան պաշտոնապես այսուհետ մ...
Անգլիա-Մեքսիկա խաղի տոմսերը կվաճառվեն 60 անգամ ավելի թանկ
Ֆուտբոլի աշխարհի առաջնության 1/8 եզրափակչի Անգլիայի և Մեքսիկայի հավաքականների հանդիպման տոմսերի արժեքը երկրորդային շուկա...