Հասարակություն

ՍԱՏՄ-ն կասեցրել է «Հեքիաթ» ճամբարի խոհանոցի աշխատանքը

    ՍԱՏՄ-ն կասեցրել է «Հեքիաթ» ճամբարի խոհանոցի աշխատանքը
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը կասեցրել է Կոտայքի մարզի Մեղրաձոր գյուղում գործող «Հեքիաթ» ճամբարի խոհանոցի աշխատանքը։Տեսչական մարմնի հաղորդմամբ՝ ստուգման ընթացքում հայտնաբերվել են…

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը կասեցրել է Կոտայքի մարզի Մեղրաձոր գյուղում գործող «Հեքիաթ» ճամբարի խոհանոցի աշխատանքը։



Տեսչական մարմնի հաղորդմամբ՝ ստուգման ընթացքում հայտնաբերվել են սանիտարահիգիենիկ մի շարք խախտումներ։ Մասնավորապես, սննդի կառույցը չի պահպանվել մաքուր և նորոգ վիճակում, խոհանոցի պահեստային հատվածի պատերը չեն ունեցել համապատասխան մակերես, առաստաղը չի համապատասխանել սահմանված պահանջներին, իսկ սառնարանն ու դարակաշարերը եղել են կոռոզիայի ենթարկված և պատշաճ չեն մաքրվել ու ախտահանվել։



Հայտնաբերված խախտումների պատճառով «Հեքիաթ» ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը կասեցվել է մինչև դրանց ամբողջական վերացումը։

Նմանատիպ հոդվածներ

Ուսուցիչներն ու ծնողները պահանջում են վերանայել քիմիայի միասնական քննության արդյունքները և դիմորդներին երրորդ հնարավորություն տալ

Կարինե Գևորգյան-Սահարյանը Ֆեյսբուքի իր էջում հրապարակել է դիմում-խնդրանք, որով` քիմիայի ուսուցիչները, միասնական քննությա...

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250