Նախկին նախարար Էնն Վիդեկոմբին հայտնաբերել են մահացած՝ ծանր վնասվածքներով
Մեծ Բրիտանիայի իրավապահ մարմինները սպանության փաստով քննություն են սկսել խորհրդարանի նախկին պատգամավոր և նախկին նախարար Էնն Վիդեկոմբի մահվան դեպքով։ Նախկինում Պահպանողական կուսակցության կառավարությունում քրեակատարողական համակարգի հարցերով նախարարի պաշտոնը զբաղեցրած 78-ամյա Վիդեկոմբիին մահացած են գտել Դևոն կոմսության Նյուտոն Էբոթ քաղաքի մոտակայքում գտնվող Հեյտորի իր տանը:
Ոստիկանության փոխանցմամբ՝ ահազանգը ստացվել է հինգշաբթի՝ հուլիսի 9-ին, ժամը 11:40-ի սահմաններում: Դեպքի վայր ժամանած իրավապահները հայտնաբերել են կնոջ մարմինը՝ ծանր վնասվածքներով։ Ոստիկանությունը սկսել է կասկածյալի որոնողական աշխատանքները, որն, ըստ ենթադրության, սպիտակամորթ տղամարդ է և առնչություն ունի կատարված հանցագործության հետ: Էնն Վիդեկոմբը շուրջ 30 տարի ներկայացրել է Պահպանողական կուսակցությունը Մեծ Բրիտանիայի Համայնքների պալատում: Խորհրդարանից հեռանալուց հետո նա դարձել է Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Brexit կուսակցությունից, իսկ ավելի ուշ զբաղեցրել է Reform UK կուսակցության մամուլի քարտուղարի պաշտոնը։
Նմանատիպ հոդվածներ
ԲԴԽ-ն դադարեցրեց դատավոր Գիվի Հովհաննիսյանի լիազորությունները
Auroranews.am-ի տեղեկություններով՝ Բարձրագույն դատական խորհուրդը դադարեցրել է Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Գիվի Հովհա...
Պետական գաղտնիքի գործով նոր զարգացում․ ՔԿ-ն խոսել է Մալոյանի գործից
ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունն...
Արձագանքի կարիք չենք տեսնում. Փաշինյանը՝ Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հարցի մասին
Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ արձագանքի կարիք չեն տեսնում, քանի որ Հայոց Ցեղասպանության զենքայ...
Եվրահանձնաժողովի նախագահը գալիս է Երևան
Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հուլիսի 2–ին աշխատանքային այցով ժամանելու է Հայաստանի Հանրապետութ...