Քաղաքականություն
Գագիկ Ծառուկյանի մոր առողջական վիճակն արդեն լավ է. Իվետա Տոնոյան
NEWS.am–ի հետ զրույցում ԲՀԿ առաջնորդի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը տեղեկացրել է, որ Գագիկ Ծառուկյանի մոր առողջական վիճակն այս պահին արդեն լավ է։
«Համացանցում տարածված լուսանկարները եւ տեսանյութերը տեսնելով՝ անգամ անծանոթ մարդիկ են վատ հոգեվիճակ ունեցել եւ բնականաբար, 93–ամյա տիկին Ծառուկյանը եւս չէր կարող ինքնազգացողության վատթարացում չունենալ։
Ցավոք սրտի, ախտվել են կարմիր գծեր, այն ինչ տեղի է ունեցել, որեւէ բանական մարդու ուղեղում չի տեղավորվում»,– ասել է Տոնոյանը։