«Չի կարելի լուռ հետևել»․ Մանե Թանդիլյանը՝ Արեգնազ Մանուկյանի կալանավորման մասին
Մեր երկիրը՝ մեր աչքի առաջ, մեր լուռ համաձայնությամբ, դարձել է բռնապետnւթյուն: Արեգնազ Մանուկյանի կալանավորումը հերթական քաղաքական հետապնդման դրսևորումն է: Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր և նախագահ Մանե Թանդիլյանը:
«Մեր դատաիրավական համակարգից, ցավոք, այլևս արդար և տրամաբանական որոշումներ ակնկալելն անիմաստ է։ Արեգնազ Մանուկյանի կալանավորումը հերթական քաղաքական հետապնդման դրսևորումն է։
Չեն խնայել, անչափահաս երեխա ունեցող կին գործչին կալանավորել են մի մեղադրանքով, որի հիմնավորվածությունը, մեղմ ասած, անհասկանալի է։ Ինչո՞ւ է ամենախիստ խափանման միջոցը կիրառվում այն դեպքում, երբ անձը չի խուսափում քննությունից և չի մեղադրվում ծանր հանցագործության մեջ։ Իսկ վերջերս կալանավորված քաղաքական գործիչներից ոչ մեկը պատասխանատվությունից չէր խուսափում։ Կալանքը պետք է կիրառվի որպես բացառիկ իրավական միջոց, այլ ոչ թե որպես քաղաքական ճնշման գործիք։
Ժողովուրդ ջան, մի՞թե հաշտ ենք այս ամենի հետ։ Չի՛ կարելի, հասկանո՞ւմ եք, չի՛ կարելի լուռ հետևել դատաիրավական համակարգի անկախության շարունակական խաթարմանը։ Եթե ցանկացած անհամաձայնություն կարող է հանգեցնել քրեական հետապնդման, ապա լրջագույն հարցեր են առաջանում մեր երկրում ժողովրդավարության և իրավունքի գերակայության վիճակի վերաբերյալ։
Մեր երկիրը՝ մեր աչքի առաջ, մեր լուռ համաձայնությամբ, դարձել է բռնապետություն։ Ժողովուրդը պետք է հաղթի այս քաոսային իրականությունը, ժողովուրդը պետք է հաստատի ժողովրդավարական կարգեր մեր երկրում։ Այլընտրանքի գինը վճարելու ենք բոլորս հավասարապես»,- նշել է նա։
Նմանատիպ հոդվածներ
Ալեն Սիմոնյանի ուղերձը Ռուբինյանին
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը շնորհավորել է իր գործընկեր Ռուբեն Ռուբինյանին՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչութ...
Առյուծի հոգին ազատագրվեց, և այն այլևս հնարավոր չէ կաշկանդել. Զարուհի Փոստանջյան
Զարուհի Փոստանջյանը անդրադարձել է առյուծի անկելու դեպքին՝ այն ներկայացնելով ոչ միայն որպես կենդանու մահ, այլև որպես խորհ...
12 ազնվացեղ ձի և 9 կոկորդիլոս սովի ու ծարավի են մատնվել․ տարածքի դռները կապարակնքված են
Ծառուկյանի ընտանիքին պատկանող տարածքում պահվող բազմաթիվ կենդանիների վիճակի վերաբերյալ ահազանգ է հնչեցրել «Էկո-մեդիա» լրա...
Բերման են ենթարկել Արեգնազ Մանուկյանին. Մանուկ Սուքիասյան
Րոպեներ առաջ բերման են ենթարկել «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Արեգնազ Մանուկյանին։ Ենթադրաբար՝ ձերբակալ...