Քաղաքականություն
Զախարովան կոշտ ուղերձ է հղել Բեռլինին
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան իր տելեգրամյան ալիքում գրել է, որ Բեռլինի համար ժամանակն է վերջ դնել Կիևի ռեժիմի ձեռքերով մղվող պատերազմին։ Զախարովան նշել է, որ այստեղ ԳԴՀ դեսպանատունը իրենց հայտնել է բենզինի հետ կապված խնդիրների մասին և այն մասին, որ անհրաժեշտ է դադարեցնել, ինչպես իրենք են ձևակերպել, «ագրեսիվ պատերազմը»։
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչն ընդգծել է, որ իրենք համաձայն են, որ Բեռլինի ժամանակն է դադարեցնելու ագրեսիվ պատերազմը Կիևի ռեժիմի ձեռքերով։ Նա նաև հավելել է, որ առայժմ մտահոգված գերմանացի դիվանագետները թող օգտվեն հասարակական տրանսպորտից, որտեղ միաժամանակ կճշտեն, թե ինչպես ավարտվեց Հայրենական մեծ պատերազմը և ովքեր են բանդերականները։