Քաղաքականություն

«Հրապարակ». «Հայաստան» դաշինքում դեմ են, որ Աղվան Վարդանյանի մանդատից հրաժարվի

«Հրապարակ». «Հայաստան» դաշինքում դեմ են, որ Աղվան Վարդանյանի մանդատից հրաժարվի

«Հայաստան» դաշինքի պատգամավոր, պատգամավորության թեկնածու Աղվան Վարդանյանի մանդատը վերցնելու հարցը շարունակում է քննարկումների առարկա լինել։ Այս մասին գրում է «Հրապարակ» օրաթերթը։


Պարբերականի տեղեկություններով՝ խորհրդարան անցած քաղաքական ուժերի հայտարարություններից հետո ինչպես իշխանական, այնպես էլ ընդդիմադիր որոշ շրջանակներ հիշեցրել են Վարդանյանի՝ ընտրություններից առաջ հնչեցրած հայտարարությունը, երբ նա նշել էր, որ եթե ընդդիմադիր պատգամավոր ընտրվի, իսկ վարչապետը շարունակի լինել Նիկոլ Փաշինյանը, ապա կհրաժարվի մանդատից։ Այդ հայտարարության հիման վրա այժմ որոշ շրջանակներ նրան կոչ են անում հավատարիմ մնալ իր նախկին դիրքորոշմանը և չստանձնել պատգամավորական մանդատը։



«Հրապարակ»-ի տեղեկություններով՝ հարցը քննարկվել է «Հայաստան» դաշինքում, և թե՛ թիմը, թե՛ դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը դեմ են արտահայտվել Վարդանյանի՝ մանդատից հրաժարվելուն։ Ըստ աղբյուրի՝ նրանք կարծում են, որ Փաշինյանի իշխանությունից հեռացման գործընթացը նոր է սկսվում, և Վարդանյանը չպետք է հրաժարվի մանդատից արտաքին կոչերի կամ ճնշումների ազդեցությամբ։



Պարբերականը նաև նշում է, որ դաշինքում կարևորում են Վարդանյանի քաղաքական և օրենսդրական փորձը՝ հաշվի առնելով, որ ընդդիմադիր խմբակցությունում կան բազմաթիվ նոր պատգամավորներ։



Ըստ նույն աղբյուրի՝ քննարկվում է նաև այն տարբերակը, որ Աղվան Վարդանյանը կարող է ղեկավարել «Հայաստան» դաշինքի խորհրդարանական խմբակցությունը։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250