Արեգնազ Մանուկյանը ձերբակալվել է
«Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ, ԲՀԿ-ից պատգամավորության թեկնածու Արեգնազ Մանուկյանը քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել է՝ դատարան ներկայացնելու նպատակով։ Այս մասին Sputnik Արմենիա-ին հայտնել են ՀՀ քննչական կոմիտեից։
Այսօր՝ հուլիսի 9-ի վաղ առավոտյան, իրավապահները խուզարկություն են իրականացրել Արեգնազ Մանուկյանի բնակարանում։ Մանուկյանը տեսանյութ էր հրապարակել, որտեղ իրավապահներից պահանջում էր ներկայանալ և պարզաբանել, թե ինչ նպատակով են մտել իր տուն։ Նրա խոսքով՝ իրավապահները նաև վերցրել են իր հեռախոսը։
Ավելի ուշ Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանը հայտնել էր, որ Արեգնազ Մանուկյանին բերման են ենթարկել:
Սա առաջին դեպքը չէ, երբ իրավապահները քննչական գործողություններ են իրականացնում Մանուկյանի բնակարանում։ Հունիսի 12-ին նույնպես այնտեղ խուզարկություն էր անցկացվել։ Այդ ժամանակ Քննչական կոմիտեն հայտնել էր, որ գործողություններն իրականացվում են քրեական վարույթի շրջանակում, որը վերաբերում է լրտեսության և պետական դավաճանության հայտնի գործին։
Նշենք, որ նույն քրեական վարույթով կալանավորված է նաև ԲՀԿ ցուցակի երկրորդ համար, «Մայր Հայաստան» կուսակցության նախագահ Անդրանիկ Թևանյանը։
Նմանատիպ հոդվածներ
Ալեն Սիմոնյանի ուղերձը Ռուբինյանին
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը շնորհավորել է իր գործընկեր Ռուբեն Ռուբինյանին՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչութ...
Առյուծի հոգին ազատագրվեց, և այն այլևս հնարավոր չէ կաշկանդել. Զարուհի Փոստանջյան
Զարուհի Փոստանջյանը անդրադարձել է առյուծի անկելու դեպքին՝ այն ներկայացնելով ոչ միայն որպես կենդանու մահ, այլև որպես խորհ...
12 ազնվացեղ ձի և 9 կոկորդիլոս սովի ու ծարավի են մատնվել․ տարածքի դռները կապարակնքված են
Ծառուկյանի ընտանիքին պատկանող տարածքում պահվող բազմաթիվ կենդանիների վիճակի վերաբերյալ ահազանգ է հնչեցրել «Էկո-մեդիա» լրա...
Խոշոր չափերով խարդախություն և փողերի լվացում. ՔԿ-ն Ծառուկյանի ձերբակալման մասին
ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեակա...