Նյու Յորքում ծայրահեղ շոգի հետևանքով ասֆալտը սկսել է հալվել
Նյու Յորքում ծայրահեղ շոգի հետևանքով ասֆալտը սկսել է հալվել: Այս մասին սոցցանցի իր էջում հայտնել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը։
«Ծայրահեղ շոգից տուժած Նյու Յորքի քաղաքային իշխանությունները բնակիչներին տարբեր լեզուներով, տեղեկացնում են այն վայրերի մասին, որտեղ հնարավոր է զովանալ։
Չորեքշաբթի օրվանից քաղաքը հայտնվել է վտանգավոր շոգի ալիքի ազդեցության տակ։ Կանխատեսումների համաձայն՝ օդի ջերմաստիճանը մինչև շաբաթ կարող է հասնել +44°C-ի։ Ներկայումս քաղաքում ջերմաչափերի ցուցմունքները մոտենում են +38°C-ի։ Աննոմալ բարձր ջերմաստիճանի հետևանքով քաղաքի որոշ փողոցներում ասֆալտը սկսել է հալվել։ Ճանապարհածածկույթն այնքան է փափկել, որ այն հնարավոր է վնասել նույնիսկ ձեռքով։
Շոգի հետևանքները մեղմելու նպատակով քաղաքային իշխանությունները բացել են հատուկ «զովացման կենտրոններ»՝ օդորակիչներով ապահովված տարածքներ, որոնք գործում են գրադարաններում, համայնքային կենտրոններում և այլ հասարակական շենքերում»,- գրել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանական ինտերնետը՝ Հայաստանում․ համաձայնագիր է ստորագրվել
Auroranews.am-ը տեղեկացավ՝ «Տելեկոմ Արմենիա» և «Ազերտելեկոմ» ընկերությունները ստորագրել են երկկողմ համաձայնագիր, որը նախ...
Երևանը հուլիսի 1-ից կանցնի 17-ժամյա ջրամատակարարման
Երևանում հուլիսի 1-ից 2,5 ամսով բաժանորդների մի մասի համար կգործի ջրամատակարարման 17-ժամյա ռեժիմ, հայտնում է «Վեոլիա Ջու...
Գազը թանկանալու է, իսկ գյուղմթերքի գինը ոսկուց էլ թանկ է դառնալու. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է. «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախկին նախարար, գեներալ-մայոր, «Համահայկական ճակատ» շար...
Ով էր օգնել «Կուկուին»՝ սպաներ Չաղ Ռուստամի հորը․ Սերգեյ Գրիգորյանի՝ «Ֆազի» վրեժը․ ArmLur,am
Երեկ ՀՀ քննչական կոմիտեն պաշտոնապես հայտնել է, որ հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղվա...