Ընդդիմադիր դաշինքները կանգնած են դժվարին որոշման առաջ. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է․ «Նոր ձեւավորվող ԱԺ անդրանիկ նիստին մոտ 1 ամիս կա, սակայն ընդդիմադիր դաշինքները դեռ կանգնած են դժվարին որոշման առաջ՝ վերցնե՞լ, թե՞ չվերցնել մանդատները։ 2 ուժերին բոլոր կողմերից հորդորում են չվերցնել մանդատները, իշխանությանը թողնել միայնակ՝ համոզված, որ ամիսներ անց ստիպված կլինեն արտահերթ ընտրությունների գնալ։
Սակայն ունենալով արտաքին աջակցություն, ինչո՞ւ պիտի Փաշինյանը գնա դրան, եթե կարող է միայնակ կառավարել, եւ դա ճգնաժամի չի հանգեցնում։ «Ուժեղներն» անցած շաբաթ քննարկում արեցին՝ պարզելու, թե ժողովուրդն ինչ է ուզում: Քոչարյանի թիմը լռում է՝ էստաֆետը թողել են թիվ 1 ընդդիմությանը։
Կարապետյանի թիմից ասացին, որ ընտրություններից հետո իրենք կողմ են եղել մանդատներից հրաժարվելուն, սակայն հետո սկսել են մտածել՝ ինչ է տալու բոյկոտը, եթե դրա այլընտրանքը փողոցային պայքարն է, որն այս պահին չունի պոտենցիալ, քանի որ ժողովուրդն էներգիան ընտրություններում սպառել է, իսկ Փաշինյանին գահընկեց անելու համար մանդատներ են պետք։ Քննարկումները շարունակվում են: ՍԴ վճռից հետո ընդդիմությունը կհայտնի մանդատները վերցնել-չվերցնելու որոշման մասին»:
Նմանատիպ հոդվածներ
Դատարանը վերացրել է Սաշիկ Սարգսյանի կալանավորման որոշումը. ԶԼՄ
«Իշխանություն» լրատվականին հայտնի է դարձել, որ Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի դատավոր Սուրեն Խաչատրյանը վերացրել է ՀՀ...
Դատարանը Սեյրան Օհանյանին բերման ենթարկելու որոշում է կայացրել
Դատարանը Սեյրան Օհանյանին բերման ենթարկելու որոշում է կայացրել: Հակակոռուպցիոն դատարանի խոսնակը «Ազատության» հետ զրույցո...
ԲՀԿ-ից արձագանքել են Փաշինյանի հայտարարությանը
ԲՀԿ խոսնակ Իվետա Տոնոյանը սոցցանցի իր էջում գրառում է կատարել. «Քանի որ անդադար զանգեր եմ ստանում տարբեր լրատվամիջոցների...
Գագիկ Ծառուկյանին թույլ չեն տվել լքել Հայաստանը
Լրատվամիջոցներում հրապարակված տեղեկատվության համաձայն՝ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն այսօր՝ հունիսի 9-ին, «Զվարթնոց» օդա...