Քաղաքականություն
Ինչ թանկարժեք նվեր է ստացել Թրամփը` ԱՄՆ-ի անկախության 250-ամյակի առթիվ
Անտվերպենի ադամանդի համաշխարհային կենտրոնը (AWDC) ԱՄՆ անկախության գալիք 250-ամյակի առթիվ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին նվիրել է 321 բնական ադամանդով ոսկե մատանի։
Այս տեղեկությունը Ֆեյսբուք սոցիալական ցանցի իր էջում հրապարակել է ադամանդի կենտրոնի մամուլի ծառայությունը։ Ըստ հաղորդագրության՝ թանկարժեք զարդը փոխանցվել է Բելգիայում ԱՄՆ դեսպան Բիլ Ուայթին։ Այս ոսկե մատանին պատված է 321 բնական ադամանդով, ինչպես նաև 75 այլ թանկարժեք քարերով։ Անտվերպենի ադամանդի համաշխարհային կենտրոնը հայտնում է, որ Միացյալ Նահանգները շատ սերունդների ընթացքում իրենց գլխավոր առևտրային գործընկերն է՝ սպառման ամենամեծ շուկայով։