ՆԳՆ-ում կարգապահական խիստ տույժեր․ երկու ծառայող հեռացվել է ծառայությունից
ՆԳ նախարարության ներքին կարգապահության ապահովման հիմքում յուրաքանչյուր դեպքով օբյեկտիվությունն ու պատշաճ արձագանքն է, միաժամանակ հանրության առջև թափանցիկությունն ու հաշվետվողականությունը։ ՆԳՆ կարգապահական հանձնաժողովի հերթական նիստը տեղի է ունեցել: Նիստը նախագահել է ՆԳՆ գլխավոր քարտուղար Տիգրան Ենոքյանը։
Մասնակցել են Փրկարար ծառայության տնօրենի տեղակալը, ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչության պետը, Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության պետի պարտականությունները կատարողը, ՀՀ վարչապետի աշխատակազմի իրավաբանական վարչության գլխավոր իրավաբանը, ինչպես նաև հանձնաժողովում ընդգրկված հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Նիստի ընթացքում ուսումնասիրվել և քննարկվել են ոստիկանության հինգ ծառայողի նկատմամբ իրականացված ծառայողական քննության նյութերն ու եզրակացությունները:
ՆԳՆ կարգապահական հանձնաժողովը, փաստական հանգամանքները վերլուծելուց հետո, որոշում է կայացրել միջնորդել ծառայողական քննությունները նշանակած պաշտոնատար անձանց՝ ոստիկանության 2 ծառայողի նկատմամբ կիրառել «Ծառայության դադարեցում», իսկ ոստիկանության 2 և փրկարար ծառայության 1 ծառայողի նկատմամբ՝ «Խիստ նկատողություն» կարգապահական տույժը։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանական ինտերնետը՝ Հայաստանում․ համաձայնագիր է ստորագրվել
Auroranews.am-ը տեղեկացավ՝ «Տելեկոմ Արմենիա» և «Ազերտելեկոմ» ընկերությունները ստորագրել են երկկողմ համաձայնագիր, որը նախ...
Ռուսաստանից Հայաստան ժամանած բոլոր անձինք կգնան 25-օրյա վարժական հավաքներին․ ՌՈ-ն ծանուցագրեր է հանձնում․ ԶԼՄ
Ռազմական ոստիկանության ծառայողները ՌԴ-ից վերադարձող տղամարդկանց վարժանքների մասնակցելու ծանուցագրեր են հանձնում: Նշվում...
Անձրևները կվերսկսվեն․ սպասվում է կարկուտ, քամու ուժգնացում՝ առաջիկա օրերի եղանակը
Այսօրվանից մինչև հունիսի 27-ը ներառյալ Հայաստանը գտնվելու է Սևծովյան ցիկլոնի ազդեցության գոտում: Այսօր հրավիրած ասուլիսո...
ՆԳՆ-ն՝ Արագածոտնում տեղի ունեցած ողբերգական վթարից մանրամասներ է հայտնում
Հունիսի 22-ին՝ ժամը 06։29-ին, Արագածոտնի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արտենի գյուղի մոտ տե...