Քաղաքականություն

Զելենսկու նոր խաղաղության առաջարկը․ Պուտինը պետք է որոշում կայացնի

Զելենսկու նոր խաղաղության առաջարկը․ Պուտինը պետք է որոշում կայացնի

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հանդես է եկել հայտարարությամբ՝ նշելով, որ իրենք նոր խաղաղության առաջարկ են ներկայացրել Մոսկվային, և Կրեմլի ղեկավարի մերձավոր դաշնակիցներն արդեն տեղեկացվել են հնարավոր հանդիպման պայմանների մասին: Այս մասին փոխանցում  է Meduza-ն՝ հավելելով, որ Զելենսկին իր ուղերձում շեշտել է, որ Ռուսաստանը պետք է կատարի հաջորդ քայլը դեպի խաղաղություն:


Թեև Կիևը պաշտոնական մանրամասներ ու կոնկրետ անուններ չի հայտնել, թե ում միջոցով է փոխանցվել փաստաթուղթը, միջազգային դիտորդները նկատում են, որ Վլադիմիր Պուտինը Վալդայի իր նստավայրում փակ հանդիպում է ունեցել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ, իսկ վերջինս էլ իր հերթին խոստովանել էր, որ Մինսկում գաղտնի բանակցություններ է վարել Ուկրաինայի ներկայացուցիչների հետ տարածաշրջանային անվտանգության շուրջ։


Այս դիվանագիտական շարժն ընթանում է Կիևի և Մինսկի միջև վերջին շրջանում արձանագրված ծայրահեղ լարված հարաբերությունների ֆոնին, քանի որ, ըստ տվյալների, Մոսկվան տևական ժամանակ է, ինչ ճնշում է գործադրում Բելառուսի վրա՝ նրան պատերազմի մեջ ներքաշելու համար:


Կայքի փոխանցմամբ՝ իրավիճակը հատկապես սրվել էր հունիսին, երբ Զելենսկին կոշտ վերջնագիր էր ներկայացրել Լուկաշենկոյին՝ պահանջելով մեկ շաբաթվա ընթացքում սահմանից հեռացնել ռուսական հարվածները ճշգրտող բելառուսական կրկնող ռադիոկայանները, հակառակ դեպքում սպառնալով, որ ուկրաինական բանակը սեփական ուժերով կոչնչացնի դրանք:


Հատկացված ժամանակի ավարտին Ուկրաինայի ղեկավարը փաստել է, որ այդ կայաններն ամբողջությամբ դադարեցրել են իրենց աշխատանքը, ինչը ցույց է տալիս, որ Մինսկը, չնայած Մոսկվայի հետ ունեցած ռազմավարական դաշինքին, փորձում է խուսափել Ուկրաինայի հետ ուղիղ ռազմական բախումից և հնարավոր է՝ հանդես գա որպես միջնորդ կողմերի միջև։


Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250