Քաղաքականություն

Ընտրությունների արդյուքններն անվավեր ճանաչելը բացառիկ միջոց է․ Սրբուհի Գալյան

Ընտրությունների արդյուքններն անվավեր ճանաչելը բացառիկ միջոց է․ Սրբուհի Գալյան

Խախտումները եղել են, դրանք պետք է արժանանան ամենախիստ քրեաիրավական գնահատականի, բայց ընտրական վերջնարդյունքի համատեքստում դրանց ազդեցությունը չենք կարող գնահատել և այն իրողությունը, որ այսօր կա, ցույց է տալիս, որ ժողվուրդը կարողանում է հաղթահարել, ժողովրդական կարգի տապալման փորձը և իրացնել իր ընտրելու իրավունքը, հետևաբար գտնում ենք,  որ ընտրությունների արդյունքը անվավար չի կարող ճանաչվել։ Այս մասին հայտարարել է Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը՝ պատասխանելով «Հանուն Հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինք» կուսակցության ներկայացուցչի հարցին։


Հարցադրմանը, թե իշխանության մի թևը՝ ընդդիմությունը, Նիկոլ Փաշինյանի ձևակերպմամբ ձևավորվել  է ապօրինի եղանակով, այդ դեպքում գլոբալ իմաստով իշխանությունն ինչպես կարող է լեգիտիմ լինել։


«Նախ, վարչապետը երբեք չի ասել, որ այդ խախտումների արդյունքում ընտրությունների վերջնարդյունքը պետք է դրվի կասկածի տակ»- ասել է Գալյանը։


«Ընտրությունների արդյուքններն անվավեր ճանաչելը բացառիկ միջոց է և այն չի կարող կապվել, մեկ կամ մի քանի խախտումների հետ և դրա համար պետք է ծանրակշիռ պատճառ։ Մեր կարծքին այն է, որ տեղի ունեցած դեպքերն այն աստիճան ազդեցություն չեն ունեցել ընտրությունների արդյունքի վրա, որ մենք մի կողմ թողնենք այն քաղաքացիների ձայնը, որոնք տրվել են ընտրությունների ազատ և արդար անցկացման համատեքստում և ասել, որ ընտրություններն անվավեր են»,- Վենետիկի հանձնաժողովի թեստը մեկնաբանել է Սրբուհի Գալյանը։


Նա կրկնել է,  որ ընտրության ժամանակ արատավոր երևույթները պետք է արժանանան շատ խսիտ գնահատականի։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250