Սպորտ

Սպերցյանի կարիերայում շրջադարձային փոփոխություն․ անսպասելի տեղափոխություն

Սպերցյանի կարիերայում շրջադարձային փոփոխություն․ անսպասելի տեղափոխություն

Հայաստանի ազգային հավաքականի և «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը մոտ ապագայում կարիերան կշարունակի Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ-Ահլի» ակումբում։


Ինչպես հայտնում է ռուս լրագրող Իվան Կարպովը, հայ ֆուտբոլիստի տրանսֆերի արժեքը սահմանվելու է 20 միլիոն եվրո։ Նշվում է նաև, որ 26-ամյա կիսապաշտպանը սաուդյան ակումբի հետ կնքելու է պայմանագիր «3+1» ձևաչափով, իսկ նրա տարեկան աշխատավարձը, առանց հնարավոր բոնուսները հաշվի առնելու, կազմելու է 6 միլիոն եվրո։


Սպասվում է, որ հաջորդ շաբաթ Սպերցյանը նոր ակումբի համար բուժզննում կանցնի Դուբայում։


Հիշեցնենք, որ Էդուարդ Սպերցյանը «Կրասնոդարի» ակադեմիայի սան է։ Ավարտված՝ 2025/26 մրցաշրջանում նա «ցլերի» կազմում բոլոր մրցաշարերում մասնակցել է 42 հանդիպման՝ դառնալով 14 գոլի և 18 գոլային փոխանցման հեղինակ։


Հեղինակավոր Transfermarkt պորտալը ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում է 25 միլիոն եվրո։


Ավելի վաղ մամուլում տեղեկություններ էին շրջանառվում, որ Սպերցյանի ծառայություններով ակտիվորեն հետաքրքրված է նաև իտալական Ա Սերիան ներկայացնող «Կոմոն»։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Սպորտ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250