Քաղաքականություն Կարևոր

Մեդվեդևի սկանդալային հայտարարությունը․ Հայաստանի քաղաքացիներին ծանր հետևանքներ են սպասվում

Մեդվեդևի սկանդալային հայտարարությունը․ Հայաստանի քաղաքացիներին ծանր հետևանքներ են սպասվում

Արևմուտքը Հայաստանին վերաբերվում է որպես Ռուսաստանի դեմ պայքարի գործիքի և շահագրգռված է Հայաստանում քաղաքական դաշտի «մաքրումով»։ Այս մասին հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ, «Եդինայա Ռոսիա» կուսակցության նախագահ Դմիտրի Մեդվեդևը․ փոխանցում է «ՏԱՍՍ»-ը։


«Արևմուտքի միջամտությունը Հայաստանի ընտրական գործընթացներին դարձել է աննախադեպ, և ՀՀ պետական ապարատը փաստացի տեղափոխվել է «ձեռքով կառավարման» ռեժիմի։


Քաղաքական հակառակորդների նկատմամբ հաշվեհարդարները դարձել են Հայաստանի ներկայիս իշխանության բնորոշ գիծը։ Քաղաքական գործիչ Գագիկ Ծառուկյանի անձեռնմխելիությունից զրկելու միջնորդությունը ընդդիմության դեմ նոր ճնշումների փուլ է։ Երևանի և Մոսկվայի հարաբերությունների խզումը Հայաստանի քաղաքացիների համար կունենա ծանր հետևանքներ, իսկ ԵՄ-ին դա բացարձակապես չի հետաքրքրում։ 


Երևանի քաղաքական հավակնությունները գերակշռել են ազգային շահերին։ Քաղաքական հակառակորդների նկատմամբ գործողությունները դարձել են ՀՀ իշխանության «այցեքարտը», որոնք սահմանակից են իրավական կամայականությանը և ուղեկցվում են բիզնես ակտիվների խլմամբ։ Ընդդիմության դեմ ճնշումները, վարչական ռեսուրսի լայն կիրառումը և Արևմուտքի միջամտությունը բնորոշել են վերջին ընտրությունները։


Մոսկվան Հայաստանի իշխանությունների իրական մտադրությունները կգնահատի ոչ թե հայտարարություններով, այլ գործերով։ Ռուսաստանը ակնկալում է, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հաշվի կառնի ընտրողների մեծամասնության կարծիքը»,- հավելել է  ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ, «Եդինայա Ռոսիա» կուսակցության նախագահ Դմիտրի Մեդվեդևը։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250