Կանգ չենք առնելու․ Զելենսկու կոշտ ուղերձը՝ Ռուսաստանին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է ՌԴ-ում երկու նավթավերամշակման գործարանների վրա հարվածների մասին։
«Ուկրաինայի Սահմանադրության օրը մեր զինվորները սկսեցին շատ դիպուկ։ Այս գիշեր մեր հեռահար գործողությունները հասան Ռուսաստանի երկու նավթավերամշակման գործարանների։
Խոցվել է Կրասնոդարի երկրամասում գտնվող «Սլավյանսկի» նավթավերամշակման գործարանը՝ ռազմաճակատի գծից մոտ 300 կիլոմետր հեռավորության վրա։ Մենք նաև հասանք Յարոսլավլի մարզում գտնվող նավթավերամշակման գործարանին, որը մեր սահմանից գտնվում է մոտ 700 կիլոմետր հեռավորության վրա։
Մենք շարունակում ենք մեր գործողությունները, որոնք թուլացնում են Ռուսաստանի՝ այս պատերազմը վարելու հնարավորությունները։ Մեր յուրաքանչյուր հեռահար գործողություն նվազեցնում է ռեսուրսները, որոնք աշխատում են ռուսական ռազմական մեքենայի համար, և ևս մեկ քայլ է դեպի խաղաղություն։ Այսուհետ ևս պատասխանելու ենք ռուսական ահաբեկչությանը։ Շնորհակալություն զինվորներին այս արդյունքների համար։ Շնորհակալ եմ բոլորին, ովքեր օգնում են մեզ։ Յուրաքանչյուր ոք, ով պաշտպանում է Ուկրաինան, հաստատում է նաև Սահմանադրության ուժը»,-գրել է Ուկրաինայի առաջնորդը «Տելեգրամ»-ի իր ալիքում։
Նմանատիպ հոդվածներ
Պուտինին դիմած և զինված ապստամբությամբ սպառնացող զինվորը կալանավորվեց. սկանդալային մանրամասներ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին զինված ապստամբությամբ սպառնացող և նրա հետ անհապաղ հանդիպում պահանջող ռուս նախկին զի...
Սրբուհի Գալյանը՝ կենսաթոշակների բարձրացման մասին
Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ՍԴ-ում անդրադարձել է կենսաթոշակների բարձրացմանը, վարչական ռեսուրսների չարաշահման...
Լավ նորություն՝ վարելու իրավունքից զրկվածների համար․ ԱԺ-ն ընդունեց նոր նախագիծը
Ազգային ժողովը այսօր ընդունեց խախտումների պատճառով վարելու իրավունքից զրկվածներին աջակցող նախագիծը։ Հիշեցնենք, որ նախագծ...
Պահանջվում է՝ Նիկոլ Փաշինյանը հրապարակայնորեն ներողություն խնդրի Գագիկ Ծառուկյանից․ «Հետք»-ը մանրամասնում է
Դատարանը վարույթ է ընդունել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ, պատգամավորի թեկնածու Գագիկ Ծառուկյանի հայցն ընդդե...