ԵՄ-ն պատրաստվում է խստացնել մուտքի և ժամանակավոր պաշտպանության կանոնները
ԵՄ-ն նախատեսում է խստացնել ժամանակավոր պաշտպանության տրամադրման կանոնները Ուկրաինայից ժամանող զորակոչային տարիքի անձանց համար։ Այս մասին տեղեկանում ենք Եվրահանձնաժողովի քննարկվող առաջարկներից։
Նոր առաջարկի համաձայն՝ Եվրամիություն ժամանողներից կարող են պահանջել փաստաթուղթ, որը կհաստատի, որ նրանք օրինական կերպով ազատված են զինվորական ծառայությունից կամ ունեն Ուկրաինայից դուրս գալու թույլտվություն՝ իրենց զինվորական պարտավորություններին համապատասխան։ Եթե զորակոչային պարտավորություն ունեցող անձը չկարողանա ներկայացնել նման փաստաթուղթ, նրան կարող են մերժել ժամանակավոր պաշտպանության տրամադրումը։
Առաջարկը վերաբերում է ոչ միայն 23-60 տարեկան տղամարդկանց, այլև որոշ ավելի երիտասարդ անձանց և զինվորական հաշվառման ենթակա կանանց։ Առաջարկը չի տարածվում այն ուկրաինացիների վրա, որոնք արդեն օգտվում են ԵՄ-ի ժամանակավոր պաշտպանության կարգավիճակից։
Նմանատիպ հոդվածներ
Պուտինին դիմած և զինված ապստամբությամբ սպառնացող զինվորը կալանավորվեց. սկանդալային մանրամասներ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին զինված ապստամբությամբ սպառնացող և նրա հետ անհապաղ հանդիպում պահանջող ռուս նախկին զի...
Իսրայելի կառավարությունը միաձայն ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
Իսրայելի կառավարությունը միաձայն ճանաչել է Հայոց ցեղասպանությունը։ Իսրայելի արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարը, ով ներ...
Սրբուհի Գալյանը՝ կենսաթոշակների բարձրացման մասին
Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ՍԴ-ում անդրադարձել է կենսաթոշակների բարձրացմանը, վարչական ռեսուրսների չարաշահման...
Լավ նորություն՝ վարելու իրավունքից զրկվածների համար․ ԱԺ-ն ընդունեց նոր նախագիծը
Ազգային ժողովը այսօր ընդունեց խախտումների պատճառով վարելու իրավունքից զրկվածներին աջակցող նախագիծը։ Հիշեցնենք, որ նախագծ...