ԱԺ փոխնախագահի պաշտոնի համար «ՔՊ»-ում թեժ պայքար է սկսվել․ Factor,am
Արման Եղոյանը և Արուսյակ Ջուլհակյանը ԱԺ փոխնախագահ դառնալու ցանկություն ունեն, Արման Եղոյանը հաստատել է տեղեկությունը, գրում է Factor.am-ը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Վահագն Ալեքսանյանը և Ալխաս Ղազարյանը ևս հավակնում են ԱԺ փոխնախագահի պաշտոնին։
«Ազգային ժողովի փոխնախագահի պաշտոնի համար «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում թեժ պայքար է սկսվել։ Այդ պաշտոնին այս պահին հավակնում է չորս ՔՊ-ական։ Նրանցից մեկը պատգամավոր Արման Եղոյանն է։ Նա հաստատել է այդ տեղեկությունը՝ նշելով, որ արդեն առաջադրվել է ներկուսակցական ընտրությանը մասնակցելու համար»,- գրում է Factor.am-ը։
Հիշեցնենք՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը՝ լրագրողների հետ զրույցում հաստատել էր, որ առաջադրվել է ԱԺ փոխնախագահի պաշտոնում։
Նմանատիպ հոդվածներ
Պուտինին դիմած և զինված ապստամբությամբ սպառնացող զինվորը կալանավորվեց. սկանդալային մանրամասներ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին զինված ապստամբությամբ սպառնացող և նրա հետ անհապաղ հանդիպում պահանջող ռուս նախկին զի...
Իսրայելի կառավարությունը միաձայն ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
Իսրայելի կառավարությունը միաձայն ճանաչել է Հայոց ցեղասպանությունը։ Իսրայելի արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարը, ով ներ...
Սրբուհի Գալյանը՝ կենսաթոշակների բարձրացման մասին
Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ՍԴ-ում անդրադարձել է կենսաթոշակների բարձրացմանը, վարչական ռեսուրսների չարաշահման...
Լավ նորություն՝ վարելու իրավունքից զրկվածների համար․ ԱԺ-ն ընդունեց նոր նախագիծը
Ազգային ժողովը այսօր ընդունեց խախտումների պատճառով վարելու իրավունքից զրկվածներին աջակցող նախագիծը։ Հիշեցնենք, որ նախագծ...