Թմրանյութերի դեպքերը՝ 1313․ ինչ է ցույց տալիս 2026-ի վիճակագրությունը
2026 թվականի առաջին 5 ամիսներին հանրապետությունում արձանագրվել է թմրամիջոցների հետ կապված 1313 հանցագործություն, որոնցից 1269-ը վերաբերում է ապօրինի շրջանառությանը։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում ցուցանիշը եղել է 1325։ Այս մասին «Արմենպրես»-ի մամուլի սրահում հայտնել է ՀՀ ՆԳՆ քրեական ոստիկանության գլխավոր վարչության ներկայացուցիչ Վաչե Հովսեփյանը՝ նշելով, որ աճ է գրանցվել նաև իրացման դեպքերի մասով։
Ըստ ներկայացված տվյալների՝ 2026-ի առաջին 5 ամիսներին գրանցվել է թմրամիջոցների իրացման 757 դեպք՝ նախորդ տարվա 802-ի դիմաց։
Հովսեփյանի խոսքով՝ հիմնական ջանքերը ուղղված են մաքսանենգ ճանապարհով թմրամիջոցների խոշոր խմբաքանակների բացահայտմանը, ինչի արդյունքում ավելացել է առգրավված ծավալը․ ոստիկանության կողմից հայտնաբերվել է 243 կգ տարբեր տեսակի թմրամիջոց՝ գրեթե կրկնակի ավելի, քան նախորդ տարի։
ԱՆ Կախվածությունների բուժման ազգային կենտրոնի ներկայացուցիչների տվյալներով՝ վերջին 5 տարում հաշվառված անձանց թիվը աճել է 6.3 տոկոսով, իսկ կանանց շրջանում՝ 8 տոկոսով։ Անչափահասների դեպքում, սակայն, էական աճ չի արձանագրվել։
Մասնագետների խոսքով՝ թմրամիջոցների հասանելիության աճը պայմանավորված է նաև համացանցի միջոցով դրանց ձեռքբերման հեշտացմամբ, սակայն անչափահասների ներգրավվածության աճի միտում այս պահին չի նկատվում։
Նշվում է, որ 2025 թվականից գործում է թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի ռազմավարական ծրագիր, իսկ 2026-ից մեկնարկել են նաև դպրոցների հետ իրազեկման աշխատանքները՝ ներգրավելով ուսուցիչների, հոգեբանների և աշակերտների։
Նմանատիպ հոդվածներ
Թումանյանի թանգարանի մասնաշենքի քանդման և նորի կառուցման համար հատկացվել է ավելի քան 822 մլն դրամ
2023 թվականի սեպտեմբերից փակված Հովհաննես Թումանյանի թանգարանի 2-րդ մասնաշենքի քանդման և նոր շենքի կառուցման աշխատանքներ...
Ադրբեջանական ինտերնետը՝ Հայաստանում․ համաձայնագիր է ստորագրվել
Auroranews.am-ը տեղեկացավ՝ «Տելեկոմ Արմենիա» և «Ազերտելեկոմ» ընկերությունները ստորագրել են երկկողմ համաձայնագիր, որը նախ...
Երևանում Արցախի դրոշի տեղադրման փորձի ժամանակ ՀՅԴ ՀԵՄ երկու անդամ է բերման ենթարկվել
Երևանում բերման են ենթարկվել ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության երկու անդամներ՝ Արցախի դրոշը վերականգնելու փորձի ժաման...
Ինչու է Գյումրիից Մոսկվա ուղևորվող ինքնաթիռը հարկադիր վայրէջք կատարել. մանրամասներ
Նախնական տվյալներով՝ Գյումրիից Մոսկվա ուղևորվող ինքնաթիռը Մախաչկալայում հարկադիր վայրէջք է կատարել հերմետիկության կորստի...