ՍԴ ընտրական գործով միջնորդությունը մերժվել է․ Վարդանյանն ու Զեյնալյանը չեն մասնակցի քննությանը
Սահմանադրական դատարանը մերժել է ԲՀԿ ներկայացուցիչ Արամ Օրբելյանի միջնորդությունը, որով բարձրացվում էր ՍԴ «կրճատված» կազմով ընտրական գործի քննությանը մասնակցության սահմանադրականության հարցը։
Միջնորդության շրջանակում քննարկվում էր Վլադիմիր Վարդանյանի և Արտակ Զեյնալյանի՝ գործի քննությանը մասնակցելու հնարավորության հարցը, սակայն ՍԴ-ն որոշել է այն չբավարարել։
Արդյունքում Վլադիմիր Վարդանյանն ու Արտակ Զեյնալյանը չեն մասնակցի ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննությանը։
Միաժամանակ հիշեցնենք, որ հունիսի 19-ին ՍԴ է մուտքագրվել 7 դիմում՝ 2026 թվականի հունիսի 7-ի ԱԺ ընտրությունների արդյունքները վիճարկելու վերաբերյալ։ Դիմումները միավորվել են մեկ վարույթում, իսկ ՔՊ կուսակցությունը ներգրավվել է որպես երրորդ անձ։
Գործով դատաքննությունը նշանակված է հունիսի 26-ին՝ ժամը 11:00-ին, բանավոր ընթացակարգով։ Զեկուցողն է ՍԴ դատավոր Էդգար Շաթիրյանը։
Նմանատիպ հոդվածներ
Թումանյանի թանգարանի մասնաշենքի քանդման և նորի կառուցման համար հատկացվել է ավելի քան 822 մլն դրամ
2023 թվականի սեպտեմբերից փակված Հովհաննես Թումանյանի թանգարանի 2-րդ մասնաշենքի քանդման և նոր շենքի կառուցման աշխատանքներ...
Ադրբեջանական ինտերնետը՝ Հայաստանում․ համաձայնագիր է ստորագրվել
Auroranews.am-ը տեղեկացավ՝ «Տելեկոմ Արմենիա» և «Ազերտելեկոմ» ընկերությունները ստորագրել են երկկողմ համաձայնագիր, որը նախ...
Երևանում Արցախի դրոշի տեղադրման փորձի ժամանակ ՀՅԴ ՀԵՄ երկու անդամ է բերման ենթարկվել
Երևանում բերման են ենթարկվել ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության երկու անդամներ՝ Արցախի դրոշը վերականգնելու փորձի ժաման...
Ինչու է Գյումրիից Մոսկվա ուղևորվող ինքնաթիռը հարկադիր վայրէջք կատարել. մանրամասներ
Նախնական տվյալներով՝ Գյումրիից Մոսկվա ուղևորվող ինքնաթիռը Մախաչկալայում հարկադիր վայրէջք է կատարել հերմետիկության կորստի...