ՄԻՊ․ խոշտանգման յուրաքանչյուր դեպք պետք է քննվի անհապաղ, անկախ և արդյունավետ
Հունիսի 26-ը Խոշտանգումների զոհերի աջակցության միջազգային օրն է։ Այս օրը ՄԱԿ-ի կողմից հռչակվել է՝ վերահաստատելու խոշտանգումների բացարձակ արգելքը և խոշտանգում վերապրած անձանց իրավունքների պաշտպանության ու արդյունավետ աջակցության ապահովման միջազգային հանձնառությունը։
Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից հայտնում են, որ խոշտանգումների կանխարգելումը և դրանց ցանկացած ձևի բացառումը ոչ միայն իրավական պարտավորություն է, այլ նաև մարդու արժանապատվության, իրավունքի գերակայության և ժողովրդավարական հասարակության հիմնարար արժեքների կարևոր բաղադրիչ։
Ըստ ՄԻՊ-ի՝ խոշտանգումների կամ վատ վերաբերմունքի վերաբերյալ յուրաքանչյուր հաղորդում պետք է ենթարկվի անհապաղ, անկախ և անաչառ քննության, իսկ մեղավոր անձինք պետք է պատասխանատվության ենթարկվեն։ Միաժամանակ անհրաժեշտ է ապահովել զոհերի համար հասանելի աջակցություն և վերականգնողական ծառայություններ։
ՄԻՊ գրասենյակը, որպես խոշտանգումների կանխարգելման ազգային մեխանիզմ, մշտապես հետևում է ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանությանը և պարբերաբար արձանագրում ոլորտում առկա համակարգային խնդիրները՝ ներառյալ կանխարգելիչ երաշխիքների ամրապնդման և արդյունավետ աջակցության մեխանիզմների ձևավորման անհրաժեշտությունը։
«Խոշտանգում վերապրած անձինք և նրանց ընտանիքները պետք է ունենան պետության կողմից երաշխավորված հոգեբանական, բժշկական, սոցիալական և վերականգնողական ծառայություններ։ Դա մարդու արժանապատվության վերականգնման կարևոր նախապայման է»,– նշել է ՄԻՊ-ը։
Նա նաև ընդգծել է, որ յուրաքանչյուր նման դեպք պահանջում է արագ արձագանք, կանխարգելիչ քայլեր և լիարժեք, անկախ քննություն՝ վստահեցնելով, որ պետությունը պարտավոր է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները խոշտանգումների կանխարգելման և տուժածների իրավունքների վերականգնման համար։
Նմանատիպ հոդվածներ
Թումանյանի թանգարանի մասնաշենքի քանդման և նորի կառուցման համար հատկացվել է ավելի քան 822 մլն դրամ
2023 թվականի սեպտեմբերից փակված Հովհաննես Թումանյանի թանգարանի 2-րդ մասնաշենքի քանդման և նոր շենքի կառուցման աշխատանքներ...
Ադրբեջանական ինտերնետը՝ Հայաստանում․ համաձայնագիր է ստորագրվել
Auroranews.am-ը տեղեկացավ՝ «Տելեկոմ Արմենիա» և «Ազերտելեկոմ» ընկերությունները ստորագրել են երկկողմ համաձայնագիր, որը նախ...
Երևանում Արցախի դրոշի տեղադրման փորձի ժամանակ ՀՅԴ ՀԵՄ երկու անդամ է բերման ենթարկվել
Երևանում բերման են ենթարկվել ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության երկու անդամներ՝ Արցախի դրոշը վերականգնելու փորձի ժաման...
Ինչու է Գյումրիից Մոսկվա ուղևորվող ինքնաթիռը հարկադիր վայրէջք կատարել. մանրամասներ
Նախնական տվյալներով՝ Գյումրիից Մոսկվա ուղևորվող ինքնաթիռը Մախաչկալայում հարկադիր վայրէջք է կատարել հերմետիկության կորստի...