IMEI նոր համակարգը կարող է հանգեցնել հեռախոսների վերահսկման՝ փորձագետ
Տեղեկատվական անվտանգության հարցերով փորձագետ Արթուր Պապյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է կառավարության կողմից հավանության արժանացած նախագծին, որով նախատեսվում է ներդնել IMEI կոդերի միասնական շտեմարան։
Նրա խոսքով՝ նախագիծը ներկայացվում է որպես տեխնիկական լուծում՝ «ստվերի դեմ պայքար» և «հեռախոսների գողության կանխում», սակայն իրականում այն կարող է ենթադրել ավելի լայն վերահսկողական մեխանիզմներ։
Պապյանը նշել է, որ առաջարկվող համակարգում նախատեսվում է կապել քաղաքացիների անձնագրային տվյալները, հեռախոսի IMEI կոդերը և SIM/eSIM քարտերի տվյալները, ինչը, ըստ նրա, կարող է հնարավորություն տալ տեսնել՝ ով, երբ և ինչ սարքով է միացել ցանցին։
Նա նաև մտահոգություն է հայտնել տվյալների կենտրոնացված շտեմարանի հնարավոր խափանումների, ինչպես նաև դրա անվտանգության ռիսկերի վերաբերյալ՝ նշելով, որ նման բազան կարող է դառնալ կիբեռհարձակումների թիրախ։
Փորձագետը ուշադրություն է հրավիրել նաև նախագծի այն դրույթի վրա, ըստ որի՝ համակարգի ադմինիստրատորը կարող է տվյալները տրամադրել պետական կամ տեղական մարմիններին, ինչպես նաև հնարավոր է՝ որոշ դեպքերում մասնավոր կազմակերպություններին։
Արթուր Պապյանը իր գրառման մեջ նաև պնդում է, որ նման համակարգը կարող է կիրառվել ոչ միայն հանցագործությունների դեմ պայքարում, այլ նաև այլ նպատակներով, ինչի վերաբերյալ, ըստ նրա, կան մտահոգություններ։
Նմանատիպ հոդվածներ
Թումանյանի թանգարանի մասնաշենքի քանդման և նորի կառուցման համար հատկացվել է ավելի քան 822 մլն դրամ
2023 թվականի սեպտեմբերից փակված Հովհաննես Թումանյանի թանգարանի 2-րդ մասնաշենքի քանդման և նոր շենքի կառուցման աշխատանքներ...
Ադրբեջանական ինտերնետը՝ Հայաստանում․ համաձայնագիր է ստորագրվել
Auroranews.am-ը տեղեկացավ՝ «Տելեկոմ Արմենիա» և «Ազերտելեկոմ» ընկերությունները ստորագրել են երկկողմ համաձայնագիր, որը նախ...
Երևանում Արցախի դրոշի տեղադրման փորձի ժամանակ ՀՅԴ ՀԵՄ երկու անդամ է բերման ենթարկվել
Երևանում բերման են ենթարկվել ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության երկու անդամներ՝ Արցախի դրոշը վերականգնելու փորձի ժաման...
Ինչու է Գյումրիից Մոսկվա ուղևորվող ինքնաթիռը հարկադիր վայրէջք կատարել. մանրամասներ
Նախնական տվյալներով՝ Գյումրիից Մոսկվա ուղևորվող ինքնաթիռը Մախաչկալայում հարկադիր վայրէջք է կատարել հերմետիկության կորստի...