Նիկոլ Փաշինյանը խոսել է ԵԱՏՄ քայքայման անխուսափելիության մասին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարության ճեպազրույցի ընթացքում հայտարարել է, որ հարցերի արագ չկարգավորման դեպքում ԵԱՏՄ քայքայումը կդառնա անխուսափելի։
Նա նշեց, որ անհանգստացած է ԵԱՏՄ գործընթացներով, սակայն կարծում է, որ կառույցի մյուս գործընկերները նույնպես պետք է մտահոգված լինեն: Վարչապետի ձևակերպմամբ՝ միության անդամ մյուս պետությունները լիովին համոզված մտահոգվում են Հայաստանի այս փորձով, քանի որ ենթադրում են, որ նույն իրավիճակը կարող է կրկնվել նաև իրենց հետ:
«Եթե մենք հիմա սա արագ չկարգավորենք, սա ԵԱՏՄ քայքայումը դարձնելու է անխուսափելի: Ուղղակի անխուսափելի: Հայաստանի մասին չի խոսքը: Ես ասել եմ՝ մենք ԵԱՏՄ-ից դուրս գալու խնդիր մեր առաջ չենք դրել, պարզապես եթե այս հարցերը չկարգավորվեն, ԵԱՏՄ քայքայումը դառնալու է անխուսափելի»,- ասաց նա:
Հարկ է հիշեցնել, որ այսօր կայացած Կառավարության նիստին Փաշինյանը, անդրադառնալով ԵԱՏՄ-ի հետ կապերին և ռուսական շուկա հայկական արտադրանքի արտահանման խնդիրներին, նշել էր, որ միության ձևաչափում առկա է քննարկելու անհրաժեշտություն, և ինքը մոտ ժամանակներս կօգտագործի այդ հնարավորությունը քննարկում նախաձեռնելու համար:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ.Միքայել Խաչատրյանը պարզաբանել է ծեծկռտուքի ժամանակ շիշ նետելը
ՔՊ խմբակցության անդամ Միքայել Խաչատրյանը պարզաբանել է, թե ինչու է ծեծկռտուքի ընթացքում շիշ նետել Գրիգոր Իսկանդարյանի ուղ...
Դատարանը վերացրել է Սաշիկ Սարգսյանի կալանավորման որոշումը. ԶԼՄ
«Իշխանություն» լրատվականին հայտնի է դարձել, որ Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի դատավոր Սուրեն Խաչատրյանը վերացրել է ՀՀ...
Լավ նորություն՝ վարելու իրավունքից զրկվածների համար․ ԱԺ-ն ընդունեց նոր նախագիծը
Ազգային ժողովը այսօր ընդունեց խախտումների պատճառով վարելու իրավունքից զրկվածներին աջակցող նախագիծը։ Հիշեցնենք, որ նախագծ...
Դատարանը Սեյրան Օհանյանին բերման ենթարկելու որոշում է կայացրել
Դատարանը Սեյրան Օհանյանին բերման ենթարկելու որոշում է կայացրել: Հակակոռուպցիոն դատարանի խոսնակը «Ազատության» հետ զրույցո...