ՏԵՍԱՆՅՈՒԹ.Մենք ստեղծում ենք լրատվամիջոցների համար հնարավորություն, որ իրենք ֆինանսավորում ստանան իրենց ընթերցողներից. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանը ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ յուրաքանչյուր հայտարարագրող քաղաքացի հնարավորություն կունենա իր հայտարարագրման մեջ նվիրատվություն կատարել երեք սուբյեկտի՝ լրատվամիջոցի, հասարակական կազմակերպության և կուսակցության։
«Յուրաքանչյուր հայտարարագրող քաղաքացի հնարավորություն կունենա իր հայտարարագրման մեջ նվիրատվություն անել 3 սուբյեկտի՝ լրատվամիջոցի, կուսակցության և հասարակական կազմակերպության։ Իհարկե, այժմ քննարկվում է նաև գուցե այդ շահառուները նույնպես մտցնենք, բայց ես ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել, կարծում եմ, սա շատ կարևոր բարեփոխում է։ Որովհետև մենք նաև լրատվամիջոցների համար հնարավորություն ենք ստեղծում, որպեսզի իրենք ուղիղ ֆինանսավորում ստանան իրենց ընթերցողներից, և նաև ընթերցողները քվեարկելու հնարավորություն ունենան։ Այդպիսով ուզում եմ հիշեցնել, որ խոսքը շուրջ 70 միլիարդ դրամի մասին է՝ սոցիալական կրեդիտները, այսինքն՝ իրենց սոցիալական կրեդիտներից, իհարկե որոշակի սահմանափակումներով, մարդիկ հնարավորություն կունենան ֆինանսավորել կուսակցություններին, լրատվամիջոցներին և հասարակական կազմակերպություններին»,- Փաշինյան
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ.Միքայել Խաչատրյանը պարզաբանել է ծեծկռտուքի ժամանակ շիշ նետելը
ՔՊ խմբակցության անդամ Միքայել Խաչատրյանը պարզաբանել է, թե ինչու է ծեծկռտուքի ընթացքում շիշ նետել Գրիգոր Իսկանդարյանի ուղ...
Դատարանը վերացրել է Սաշիկ Սարգսյանի կալանավորման որոշումը. ԶԼՄ
«Իշխանություն» լրատվականին հայտնի է դարձել, որ Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի դատավոր Սուրեն Խաչատրյանը վերացրել է ՀՀ...
Լավ նորություն՝ վարելու իրավունքից զրկվածների համար․ ԱԺ-ն ընդունեց նոր նախագիծը
Ազգային ժողովը այսօր ընդունեց խախտումների պատճառով վարելու իրավունքից զրկվածներին աջակցող նախագիծը։ Հիշեցնենք, որ նախագծ...
Դատարանը Սեյրան Օհանյանին բերման ենթարկելու որոշում է կայացրել
Դատարանը Սեյրան Օհանյանին բերման ենթարկելու որոշում է կայացրել: Հակակոռուպցիոն դատարանի խոսնակը «Ազատության» հետ զրույցո...