Ի՞նչ կաներ ՀՀ ղեկավարը, եթե չլիներ Ալիևի փաստաբանն ու կամակատարը. Տաթևիկ Հայրապետյան
Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանն անդրադարձել է Ալիևի զավթողական ծրագրերը կասեցնելու հարցում ՀՀ ղեկավարի գործողություններին և Ադրբեջանի դեմ պայքարի քաղաքական, դիվանագիտական ու տեղեկատվական հնարավորություններին։
«Ի՞նչ կաներ ՀՀ ղեկավարը, եթե չլիներ Ալիևի փաստաբանն ու կամակատարը, «Արևմտյան Ադրբեջան» զավթողական ու շատ վտանգավոր ծրագիրը կասեցնելու համար։ Ըստ իս՝ կզանգեր Ալիևին ու ուղիղ տեքստով կասեր. «Նայի՛, Իլհամ Գեյդարովիչ, ես էլ գիտեմ՝ դու Արցախում ինչեր ես արել, դու էլ գիտես։ Հիմա տես, եթե մենք այս պահին դրա մասին չենք խոսում, ու դու շարունակում ես աչք ունենալ Հայաստանի վրա, էս խաղաղության սուտի թատրոնի վրա վարագույր է քաշվում, գնում ենք Միջազգային քրեական դատարան։ Ես արդեն Հռոմի ստատուտը վավերացրել եմ, դու էլ երրորդ երկրով դիմի, գնանք, թող միջազգային դատարանը որոշի՝ ով ով է ու ով ինչ իրավունք ունի»։
Դրանից հետո սկսում ես նաև աշխատացնել թե՛ ամերիկյան, թե՛ եվրոպական ուղղություններով դիվանագիտական գործիքակազմերը, ասում ես. «Հարգելի՛ գործընկերներ, կամ Ալիևին բացատրեք, որը որից հետո է, կամ սկսվում է դատարանները ողողելու գործընթացը»։
Ալիևը շատ լավ գիտի, որ ինքը պատերազմական հանցագործ է, շատ լավ տեղյակ է Ադրբեջանում պետական մակարդակով ատելության քարոզի մասին հսկայական փաստական նյութի առկայությունից, տեղյակ է, որ շատ խոցելի է թե՛ փաստերի, թե՛ իրավունքի դաշտում, ու եթե մեր երկիրը ղեկավարեր պետական շահի մասին տարրական գիտելիք ունեցող անձ, ապա Ալիևն իրեն շատ ավելի զուսպ կպահեր։ Այսօրվա վտանգավոր ու հանդուգն պահվածքը գալիս է նրանից, որ Հայաստանի ղեկավարությունն իրենից կախվածության մեջ է, որևէ կերպ չի արձագանքելու իր զավթողական ծրագրերին, միակ բանը, որ անելու է, դա իր օգտին փաստաբանությունն է։ Հիշե՛ք՝ Ադրբեջանի դեմ պայքարի ձևերը կան թե՛ քաղաքական, թե՛ դիվանագիտական, թե՛ տեղեկատվական դաշտում»։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ.Միքայել Խաչատրյանը պարզաբանել է ծեծկռտուքի ժամանակ շիշ նետելը
ՔՊ խմբակցության անդամ Միքայել Խաչատրյանը պարզաբանել է, թե ինչու է ծեծկռտուքի ընթացքում շիշ նետել Գրիգոր Իսկանդարյանի ուղ...
Դատարանը վերացրել է Սաշիկ Սարգսյանի կալանավորման որոշումը. ԶԼՄ
«Իշխանություն» լրատվականին հայտնի է դարձել, որ Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի դատավոր Սուրեն Խաչատրյանը վերացրել է ՀՀ...
Լավ նորություն՝ վարելու իրավունքից զրկվածների համար․ ԱԺ-ն ընդունեց նոր նախագիծը
Ազգային ժողովը այսօր ընդունեց խախտումների պատճառով վարելու իրավունքից զրկվածներին աջակցող նախագիծը։ Հիշեցնենք, որ նախագծ...
ԲՀԿ-ից արձագանքել են Փաշինյանի հայտարարությանը
ԲՀԿ խոսնակ Իվետա Տոնոյանը սոցցանցի իր էջում գրառում է կատարել. «Քանի որ անդադար զանգեր եմ ստանում տարբեր լրատվամիջոցների...